Բաժիններ՝

Հռոմեական պիցցա՝ առանց խմորիչի

Բաղադրիչներ

1. Ցորենի ալյուր – 350 գ
2. Տարեկանի ալյուր – 125 գ
3. Ջուր – 350 մլ
4. Աղ – 5 գ
5. Ձիթապտղի յուղ – 10 մլ
6. Տոմատի սոուս – 250 գ
7. Մոցարելլա պանիր – 200 գ
8. Խոզապուխտ – 75 գ
9. Շամպինիոններ – 50 գ
10. Ձիթապտուղ առանց կորիզների – 45 գ

Պատրաստման եղանակը

1. Խմորիչի փոխարինիչ պատրաստելու համար խառնել 125 գ տարեկանի ալյուրը և 125 մլ տաք ջուրը։

Կարդացեք նաև

2. Առանձին խառնել 350 գ ցորենի ալյուրը և սենյակային ջերմաստիճանի 200 մլ ջուրը։ Ստացված խմորին ավելացնել պատրաստի խմորիչի փոխարինիչը։ Խմորը հունցել ձեռքերով։ Վերջում աղ ավելացնել։

3. Պատրաստի հունցված խմորը կիսով չափ ծալել և այս գործընթացը կրկնել ևս 2 անգամ՝ 10 րոպե ընդմիջումով:

4. Ստացված խմորը դնել ձիթապտղւի յուղով պատված կաղապարի մեջ, ծածկել սննդային թաղանթով, վրան 10 փոսիկ անել և մեկ օր պահել սառնարանում:

5. Պատրաստի խմորը դնել տապակի մեջ: Տապակը և խմորը նախապես պատել ալյուրով:

6. Պատրաստել սոուսը՝ խառնելով տոմատի մածուկը, ռեհանը և աղը:

7. Ստացված սոուսով պատել պիցցան և դնել մինչև 250 աստիճան տաքացրած ջեռոցը։ Թխել 5-6 րոպե, մինչև խմորը կարմրի։

8. Գրեթե պատրաստի պիցցան հանել ջեռոցից, մի փոքր սառեցնել և վրան ավելացնել մոցարելլան, խոզապուխտը, սունկը, ձիթապտուղը և ևս 5-10 րոպեով վերադարձնել ջեռոցը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս