
Օմիկրոնի երկու նոր տարատեսակ են հայտնաբերել Լեհաստանում

Կորոնավիրուսի օմիկրոն շտամի երկու նոր տարատեսակ են հայտնաբերել Լեհաստանում: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Վալդեմիր Կրասկան՝ հանդես գալով Լեհական ռադիոյի եթերում:
«Մենք ներկայում արդեն ունենք օմիկրոն շտամի երկու նոր ենթատեսակ, որոնք դիտարկվում են մեր երկրում»,-ասել է Կրասկան:
Նա նշել է որ առողջապահության նախարարությունը դեռ չգիտի, թե այդ տարատեսակներն ինչպես «կպահեն իրենց եւ հիվանդությանն ինչպիսի ընթացք կտան»:
«Կորոնավիրուսն այդքան հեշտությամբ չի հեռանա մեր ամենօրյա կյանքից: Ես կարծում եմ, որ որոշ սովորույթներ, որոշ կանոններ, որոնց մենք ընտելացել ենք, այսինքն՝ դիստանցիան, ախտահանումը, դիմակը, դրանք պետք է մնան մեզ հետ, կարող է ոչ մշտապես, բայց, իհարկե, ավելի տեւական ժամկետով»,-եզրափակել էրասկան:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ օմիկրոնը կազմում է կորոնավիրուսի՝ Լեհաստանում հայտնաբերված բոլոր դեպքերի արդեն 96 տոկոսը:
Համավարակի սկզբից ի վեր Լեհաստանում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 5,4 միլիոն դեպք, COVID-19-ով ախտահարված ավելի քան 108 հազար պացիենտ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: