Բաժիններ՝

Կորոնավիրուսով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 411,7 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել է 411 միլիոն 730 հազար 784: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 816 հազար 28 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 77 միլիոն 739 հազար 880 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 919 հազար 696-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 42 միլիոն 665 հազար 534-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 508 հազար 11 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 27 միլիոն 492 հազար 904 հիվանդացած, նրանցից մահացել է 638 հազար 673 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը փետրվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել է 748,5: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2823, Հնդկաստանում՝ 363, Բրազիլիայում՝ 2969 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս