Թուրքիայում երիտասարդները խորը դեպրեսիայի մեջ են. ուսումնասիրություն

Թուրքիայում երիտասարդները քաղաքական անորոշության սոցիալական պայմանների ու կորոնոավիրուսի հետևանքով խորը դեպրեսիայի մեջ են: Այսպիսի արդյունքներ է արձանագրել 26 երկրներում 99.6 հազար երիտասարդների հետ զրույցների միջոցով արված ուսումնասիրությունը: Սոցիոլոգ Սառա Վան դե Վելդեի կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ բոլոր 26 երկրներից ամենաշատը դեպրեսիա են ապրում հենց թուրք երիտասարդները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դե Վելդեի խոսքով սրա հիմնական պատճառներից է թուրք ուսանողների շրջանում առկա անորոշությունը, տնտեսության դադնաղումը:

«Դրա հետ մեկտեղ Թուրքիան Կորոնավիրուսի ժամանակահատվածում քաղաքացիներին ամենաքիչ օգնություն տրամադրած երկիրն է Եվրոպայում, ինչ պատճառով երիտասարդների շրջանում գործազրկության աճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրեց»,- ասել է սոցիոլոգը:

Նշվում է, որ երիտասարդների շրջանում դեպրեսիայի տարածվածությամբ 2-րդը Հարավաֆրիկյան Հանրապետությունն է, Իսպանիան ու ԱՄՆ-ն: Հնգյակը եզրափակում է Անգլիան: Այս առումով ամենաշեկան դիրքերում են Սկանդինավյան երկրներն (Իսլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Դանիա, Ֆինլանդիա) ու Ֆրանսիան:

Տեսանյութեր

Լրահոս