 
                        Երգչուհի Մարիցա Թիլիքյանը «Գրան պրի» մրցանակի է արժանացել միջազգային մրցույթում
 
                                    Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը «Wielkopolski Bells-2022» երգի միջազգային մրցույթ-փառատոնին և ամփոփիչ գալա համերգին ներկայացրել է Հայաստանը:
ԵՊՀ-ից հայտնում են, որ Լեհաստանի Օստրով Վիելկոպոլսկ քաղաքի Երիտասարդական մշակութային կենտրոնում անցկացված մրցույթում Մարիցա Թիլիքյանն իր տարիքային խմբում արժանացել է «Գրան պրի» մրցանակին:
Ժյուրիի որոշմամբ՝ բոլոր մասնակիցների մեջ լինելով լավագույնը և տարբերվելով պրոֆեսիոնալ կատարմամբ՝ նա արժանացել է նաև «Սուպեր գրան պրի» մրցանակին:
Թիլիքյանը ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի և «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սան է: Նա մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների՝ արժանանալով գլխավոր մրցանակների:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        