Կանադան գնդացիրներ, ատրճանակներ և դիպուկազարկ հրացաններ կմատակարարի Ուկրաինային
Կանադան Ուկրաինա կուղարկի գնդացիրներ, ատրճանակներ, դիպուկազարկ հրացաններ, կարաբիններ եւ փամփուշնտեր: Փետրվարի 14-ին այդ մասին ասված է Կանադայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«Այդ սպառազինությունը ներառում է գնդացիրներ, ատրճանակներ, կարաբիններ, 1,5 միլիոն փամփուշտ, դիպուկազարկ հրացաններ»,- ասել են գերատեսչությունում: Փետրվարի 14-ին ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ Օտտավան որոշում է ընդունել Ուկրաինային տրամադրել 7,8 միլիոն կանադական դոլար (6,1 միլիոն դոլար) գումարի մահացու զինամթերք:
Նրա խոսքով՝ այդ մասին որոշումն ընդունվել է ուկրաինական կողմի հետ կնսուլտացիաներից հետո: Ավելի վաղ Կանադայի իշխանությունները հայտարարում էին սոսկ համազգեստի եւ ուկրաինական բանակի համար այլ սարքավորանքի մատակարարումների մասին: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ – արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: