15 նշան, որ ձեզ վիճակված է լինել միասին
1. Դուք նրան համարում եք Ձեր վստահելի մարդը
Նա գիտի Ձեր բոլոր գաղտնիքները, և Դուք Ձեզ հարմարավետ եք զգում նրա հետ այդ գաղտնիքներով կիսվելիս:
2. Դուք չեք ուզում, որ նա փոխվի
Դուք սիրում և հարգում եք նրան այնպիսին, ինչպիսին նա կա:
3. Դուք շփվում եք լռությամբ
Երբ դուք միասին եք, ինչ-որ բանի մասին անընդհատ խոսելու կարիք չեք զգում:
4. Դուք չեք խանդում, երբ նա հանգստանում է իր ընկերների և ընկերուհիների հետ
Չեք խանդում, որովհետև վստահում եք նրան:
5. Դուք կարող եք ազատ շնչել, որովհետև նա Ձեզ ազատություն է տալիս
Դուք չեք սահմանափակում նրան, իսկ նա չի սահմանափակում Ձեզ:
6. Դուք արդեն ծանոթացել եք՝ նրա ընտանիքի, իսկ նա՝ Ձեր ընտանիքի հետ
Եվ Դուք զգում եք, որ դուր եք գալիս նրանց:
7. Դուք չեք վախենում առարկել նրան
Դուք հարգում եք մեկդ մյուսի կարծիքը:
8. Դուք միշտ փորձում եք կարգավորել ձեր տարաձայնությունները
Հասկանում եք, որ հարաբերություններում տարաձայնությունների առկայությունը նորմալ է:
9. Դուք կարող եք պատկերացնել ապագան նրա հետ
Երբ պլաններ եք կազմում, նա կա Ձեր պլաններում, Դուք էլ կաք նրա պլաններում:
10. Դուք, միևնույն է, միասին եք, չնայած վեճերին և թյուրիմացություններին
Վեճեր և թյուրիմացություններ կան յուրաքանչյուր հարաբերություններում:
11. Ձեզ դուր է գալիս միասին բացահայտել նոր վայրեր և փորձել ինչ-որ նոր բաներ
12. Նա ոչ թե պետք է Ձեզ և Դուք ունեք նրա կարիքը, այլ Ձեզ դուր է գալիս նրա հետ ժամանակ անցկացնել:
13. Դուք միշտ ազնիվ եք նրա հետ:
14. Դուք չեք կարող պատկերացնել, որ հանդիպում եք ուրիշի հետ:
15. Ձեզ համար կա միայն «մենք» և «մեզ», այլ ոչ թե՝ «դու» և «ես»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը