«Միսը թանկացել է՝ կանաչ սոխ կերեք»․ ժամանակին թանկացումներից դժգոհող Փաշինյանը

«Էս տարի, փաստորեն, պամիդորն ա առանձնահատուկ թանկ, վարունգը, բադրիջանը․․․»։ 2018 թվականի օգոստոսին «դուխով» Նիկոլ Փաշինյանը տեղեկացել էր մթերքի տարբեր տեսակների թանկացման մասին ու շտապել շուկա՝ անձամբ համոզվելու դրանում ու պարզելու թանկացումների պատճառները։

– Երեկ ասում էին՝ պամիդորը շատ թանկացել ա, ճի՞շտ ա։

– Ի՞նչ արժի էս պամիդորը։

– 800 դրամ։

– 800 դրա՞մ։ Ինչի՞։ Էս սեզոնին պամիդորը 800 դրամ…

– 800, 700, 600, էդ ա գները։

– Էլ ի՞նչն ա տենց, էդ գների։

Վաճառողը ցույց է տալիս վարունգը։

– Ի՞նչ արժի։

– 800-1000։

– Այ քեզ բան, ի՞նչն ա պատճառը բա, որ էդքան թանկ ա․․․

– Սա ի՞նչ արժի։

– Բազուկի տերևն արժի 150։

– Մի քիչ էս էլ ա թանկ, էլի, պիտի 100 լիներ։

Ու չնայած առևտրականներից ոմանք դժգոհում էին, թե նորմալ առևտուր չկա, միևնույն ժամանակ Փաշինյանին գովեստի խոսքեր էին շռայլում, շնորհակալություն հայտնում, ասում՝ ոչինչ, յոլա կգնանք։

«Յոլա էթալու ռեժիմը պետք ա հանենք, էլ յոլա էթալ չկա, պտի առաջ էթանք։ Ինչքան յոլա գնացինք, հերիք ա, հմի առաջ պտի գնանք»,- առևտրականներին հակադարձում էր նա։

Փաշինյանի այս հայտարարությունից 3.5 տարի է անցել, սակայն, ինչպես տեսնում ենք, յոլա գնալու իրավիճակը փոխվել է, թերևս, միայն իշխանական թիմի համար, առաջ են գնացել միայն նրանք, իսկ տարիներ առաջ Փաշինյանի հետ զրույցի բռնված ու յոլա գնացող հասարակ ժողովուրդը առաջ գնալու փոխարեն՝ դեռ մի բան էլ հետ է գնացել: Ու հիմա էլ պարզ չէ՝ շարունակվող գնաճի ֆոնին դեռ որքան են շարունակելու հետ գնալով յոլա գնալ։

«Ինքը միշտ սուտ է ասել, ինքը ստախոս է, միշտ էլ սուտ է ասում»։

«Սուտ խոստումներ տվեցին, ուրիշ ոչ մի բան չենք տեսնում դեպի լավը։ Շռայլում են իրենք, վայելում են, իսկ հասարակ ժողովուրդը տուժվում է»։

«Իմ համար ամեն ինչն էլ թանկացել է, համենայն դեպս, միս եմ առել՝ կիլոն 3000 դրամ, էդ արդեն թանկ ա»։

Թանկացումների վերաբերյալ մայրաքաղաքում անցկացրած հարցման ժամանակ 168.am-ին ասում էին քաղաքացիները։

Այս թանկացումների ֆոնին տեղին է հիշել դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթներն ու այն ժամանակ իշխանություններին ուղղված հեգնանքով հայտարարություններն Ազգային ժողովի բարձր ամբիոնից.

«Ժողովուրդ ջան, կարագը թանկացել է՝ խառը կանաչի կերեք: Գառան միսը թանկացել է՝ կանաչ սոխ կերեք, շատ օգտակար է, առանց կատակի»։

«Հիմա էն էլ է թանկացել, է։ Էն վախտ, որ ասում էր, սոխը 170 դրամ էր, հիմա 300-ից ոչ պակաս, 350 դրամ է»,- Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է տարեց մի կին։

Տեսանյութեր

Լրահոս