Toshiba-ն կբաժանեն երկու ընկերությունների. Kyodo
Ճապոնիայի Toshiba էլեկտրատեխնիկական ընկերությունը հակառակ ավելի վաղ հայտարարված պլանի մտադիր է բաժանվել ոչ թե երեք, այլ երկու ընկերությունների: Դա արվել է մի շարք բաժնետերերի պահանջով, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնել նախկին ծրագրին, փետրվարի 7-ին հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը։
Անցյալ տարվա նոյեմբերին Toshiba-ն հայտարարելէ 2023 ֆինանսական տարում (սկսվուէ 2023 թվականի ապրիլի 1-ին) երեք առաձին ընկերությունների բաժանվելու մտադրության մասին:
Ենթադրվում էր, որ դրանցից մեկը կզբաղվի կիսահաղորդիչներով եւ այլ էլեկտրոնային բաղադրիչներով, երկրորդը՝ ծանր արդյունաբերական սարքավորանքով, մասնավորապես էլեկտրակայանների համար, իսկ երրորդը կսկսի կառավարել ամբողջ խմբի ունեցվածքը: Այժմ տնտեսման եւ ավելի արդունավետ կառավարման նպատակով որոշվել է երկրորդ եւ երրորդ ընկերությունները միավորել մեկում:
Nikkei տնտեսական թերթի տվյալներով՝ բաժանման պլանները կապված են շահույթի գոյացման տարբեր աղբյուրներով ընկեությունների ստեղծման եւ զարգացման ռազմավարությունների հաշվին ամբողջ խմբի կապիտալացումը բարձրացնելու՝ Toshiba-ի ղեկավարության ձգտման հետ:
Վերջին տարիներին կորպորացիան ճգնաժամ է ապրում, որը կապված է, մասնավորապես, ֆինանսական հաշվետվության կեղծման պատճառով 2015 թվականին բորբոքված խոշոր սկանդալի, ինչպես նաեւ այն լուրջ վնասների հետ, որը նա կրեց 2017 թվականին ԱՄՆ-ի ստորաբաժանման սնանկացման պատճառով:
Toshiba-ին նաեւ ցնցեց կոնֆլիկտը դրա ղեկավարության եւ մի շարք խոշոր բաժնետրերի միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: