
Հոնկոնգում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել

Հոնկոնգը հաղորդել է կորոնավիրուսի 351 նոր դեպքի մասին, որն օրական կտրվածքով ռեկորդային ցուցանիշ է համավարակի բռնկման պահից ի վեր: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Առողջապահության նախարար Սոֆիա Չանը մամուլի ասուլիսում նշել է՝ ակնկալում էր, որ դեպքերը կաճեն լուսնային օրացույցով ամանորյա տոներից հետո՝ ընտանեկան և այլ հավաքույթների ավելացման պատճառով: Նա կոչ է արել մարդկանց՝ մնալ տանը, հատկապես տարեց անձանց էլ՝ պատվաստվել:
Երկրի իշխանությունները նշել են, որ կորոնավիրուսի վերջին դեպքերից մոտ 160-ը չունեն հստակ աղբյուր և դեռ հետաքննվում են: