
Վարկավորման ծավալները նվազել են, հիփոթեքային վարկերի աճը շարունակում է բարձր մնալ

Հայաստանում վարկավորման ծավալները որոշակիորեն նվազել են, սակայն հիփոթեքային վարկերի աճը շարունակել է բարձր մնալ: Այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ 2021-ի առաջին կիսամյակում վարկավորման աճը դանդաղել է, սակայն հիփոթեքային վարկերի աճը զգալիորեն ավելի բարձր է եղել՝ Գալստյանն ասաց, որ երկրորդ կիսամյակում նույնպես նույն միտումն է պահպանվել:
«Մենք վարկավորման ընդհանուր ծավալների որոշակի անկում ունենք, սակայն հիփոթեքային վարկերի աճի տեմպը մոտ 30 տոկոսի շրջանակներում է: Հիփոթեքային վարկավորման ծավալները շարունակել են բարձր մնալ՝ պայմանավորված նաև եկամտային հարկի արտոնությունների տրամադրման հետ կապված»,-ասաց ԿԲ նախագահը: