ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ հունվարի 24-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Մարտի 1-ին՝ փորձեց մաքրազարդել սեփական դերակատարումը այդ ողբերգական իրադարձություններին։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հունվարի 24-ի ֆեյսբուքյան ասուլիսն իրականում որևէ աղերս չուներ ասուլիսի հետ։
Ռուբիկ Հակոբյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ։
Հայկ Մամիջանյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Չանքայայի պալատում ընդունել է Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն որոշել է, թե ում է առաջադրելու ՀՀ նախագահի պաշտոնում:
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք:
«ՀՀ վարչապետը 2022 թ․ հունվարի 24-ի հարցազրույցում իրեն թույլ է տվել պնդումներ, որոնք մի կողմից խեղաթյուրում են պատմական փաստերը, մյուս կողմից` գրեթե նույնությամբ կրկնում ադրբեջանաթուրքական թեզերը, որոնց դեմ Հայաստանի Հանրապետությունը և Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը տևական ժամանակահատված արդյունավետ պայքար են մղել։ Ներկայումս չափազանց ցավալի է Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի շուրթերից լսել թշնամական թեզերի կրկնություն։
Հայաստանում հունվարի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1931 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 355 662-ի:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նեսնի Փելոսին (Կալիֆոռնիայի նահանգից), որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը եւ ԱՄՆ-ի պետական հիերարխիայում այժմ զբաղեցնում է կարեւորությամբ երրորդ պաշտոնը, մտադիր է վերընտրման հասնելու Կոնգրեսի ստորին պալատում: Այդ մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը տարածվել է հունվարի 25-ին։
Վերջին օրերին թուրքական մամուլում հրապարակվել են Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների որոշ մանրամասներ, որոնք կարևոր են հասկանալու համար բանակցային տրամաբանությունը։ Ներկայացնեմ դրանցից երկուսը և իմ մեկնաբանությունները։
Երեկ Բելգիայի ԱԳՆ-ում տեղի են ունեցել իմ քննարկումները բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացրել եմ ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը:
Ամերիկյան հայտնի «Wall Street Journal» թերթն առանձին հոդվածով անդրադարձել է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու մտադրության «ճակատագրին»:
«Իրավունք» լրատվականի «Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանն առանձնատներ են կառուցում. Նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին» վերնագրով հրապարակումն իրականությանը չի համապատասխանում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո իշխանության անդամները ցայտնոտի մեջ են, չեն կողմնորոշվում՝ ում առաջադրել որպես նախագահի թեկնածու։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» թեեւ վաղուց էր ցանկանում յուրային նախագահ ունենալ ու, այսպես ասած, ազատվել Սարգսյանից, բայց չէին պատկերացնում, որ նոր նախագահ «նշանակելը» մեծ խնդիր կդառնա իրենց համար։
«2021 թվականի նոյեմբերի 16-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված 6 հայ զինծառայողներ շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արամ Զավենիչի կուսակցական ցուցակով Մեղրիի համայնքապետ դարձած Բագրատ Զաքարյանը համայնքապետարանում ռազմական կարգ է սահմանել։ Կարգադրել է, որ աշխատակիցները մինչեւ 08.54-ը աշխատավայրում լինեն, հեռանան 18.01-ից ոչ շուտ, իսկ երբ ինքը համայնքապետարան է մուտք գործում, պետք է բոլորը մեկ մարդու պես համայնքապետարանի շքամուտքում կանգնած՝ հանդիսավոր դիմավորեն իրեն, բարեւեն, ապա նոր մտնեն աշխատասենյակներ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը երեկ հետաձգեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության սահմանադրականությունը վիճարկող հայցի քննությունը՝ մինչեւ ապրիլի 5-ը։ Հետաձգելու միջնորդությունն արել է ԱԺ իրավաբանական վարչության պետ Մերի Մոսինյանը՝ խնդրելով ժամանակ տալ, որ պատասխանողը ելույթ պատրաստի։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի որդին՝ Աշոտ Ղալումյանը, որը 2018-ի հունիսից ՊԵԿ-ում է աշխատում, անցած տարվա դեկտեմբերին կարգապահական տույժի է ենթարկվել։ Թե ինչ կարգապահական խախտում է նա արել, որ Ռուստամ Բադասյանը նրան չի խնայել՝ հաշվի չառնելով անգամ քավորի անձը, եւ գրավոր կարգադրությամբ նկատողություն է տվել՝ ծառայողական քննության արդյունքում։
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժի ուղեկցությամբ հունվարի 25-ին շրջայց է կատարել Լյուքսեմբուրգի համալսարանում և ծանոթացել հաստատության հետազոտական և կրթական ծրագրերին։ Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության և դասախոսական անձնակազմի հետ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում հեղուկ գազի շուկայի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի: Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում:
«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի ապագայի, ընտանիքի, զինվորի, ընկերության, երջանկության բանաձեւի, թիկունքից հարվածողների եւ «Իրավունքի» մի շարք այլ բլից հարցերին պատասխանել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ռազմական, պետական եւ քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:
«Իրավունք» թերթը գրում է. «Ձորաղբյուրում շրջանառվող խոսակցությունների համաձայն, ՀՀ նախագահի պարտավորությունները ժամանակավոր ստանձնած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ակտիվորեն շարունակում է Ձորաղբյուրի հենց սկզբնամասում առանձնատան շինարարությունը: Իսկ դեմուդեմ մի առանձնատուն էլ կառուցում է ոչ ավել, ոչ պակաս երկրի թիվ մեկ աներձագը` ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը Նիկոլ Փաշինյանի կնոջ հարազատ եղբայրն է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնից Հայկ Մարությանին հեռացնելուց հետո այդ պաշտոնի գլխավոր հավակնորդ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առջեւ կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ եւ այլ քայլերով նախապատրաստվելու Երեւանի ավագանու ընտրություններին, որոնք, դեռ պարզ չէ՝ կլինեն հերթակա՞ն, թե՞ արտահերթ։
Կյանքի 82-րդ տարում ծանր հիվանդությունից հետո մահացել է գրող, բանաստեղծ, այլախոհ եւ ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ, «Յոթ հայրենասերներ» անլեգալ կազմակերպության անդամ Մերուժանը (Մերուժան Հովհաննիսյան)։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Լյուքսեմբուրգ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Շենգեն համայնքի ղեկավար Միշել Գլոդենի և Շենգենի Եվրոպական կենտրոնի տնօրեն Մարտինա Կնեյպի ուղեկցությամբ այցելել է «Շենգենյան համաձայնություն» հուշարձան:
Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի ավանը գործում է և արդեն ընդունել առաջին հյուրերին: