«Մարտի 1-ի զոհերի արյունը Նիկոլ Փաշինյանի ձեռքերին է». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ հունվարի 24-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Մարտի 1-ին՝ փորձեց մաքրազարդել սեփական դերակատարումը այդ ողբերգական իրադարձություններին։

«Մարտի 1-ի զոհերի արյունը Նիկոլ Փաշինյանի ձեռքերի վրա է, որովհետև զինվելու առաջին հրամանը, ընդ որում, ես չեմ խոսում այն հայտնի տեսանյութի մասին, որը տարածված է, այլ խոսում եմ իր ելույթի մասին, որը լսել եմ անձամբ։ Դրա տեսագրությունը չկա, այնտեղ նա կոչ է անում քարերով ու փայտերով զինել ցուցարարներին։ Տրամաբանական հարց կառաջանա, իսկ ինչո՞ւ Եվրոդատարանը որևէ կերպ չանդրադարձավ այդ կետին, շատ պարզ, որովհետև 2018 թվականին «հայկական կողմը» պաշտպանող անձինք առհասարակ չեն աշխատել «Մարտի 1»-ի գործով։ Տրամաբանական է, եթե հակընդդեմ փաստեր չեն ներկայացվում, ապա հայցը ներկայացնողի պահանջները կբավարարեն»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա, այս որոշումներն իր համար բացարձակ զարմանալի չեն, հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր ելույթ արդեն բեմել է։

«Նիկոլ Փաշինյանի ու իր խունտայի յուրաքանչյուր բեմելը Հայաստանի համար ստեղծում է  մեծագույն խոցելիություն»,- շեշտեց պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս