Բաժիններ՝

Էլթոն Ջոնը վարակվել է կորոնավիրուսով

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը վարակվել է COVID-19 կորոնավիրուսով: Այդ մասին նա ինքն է հայտնել իր Instagram-ում։ Արտիստի խոսքով՝ ինքը հիվանդությունը տանում է թեթեւ ձեւով, որովհետեւ պատվաստվել է եւ բուստերային ներարկում ստացել կորոնավիրուսի դեմ:

Նաեւ Էլթոն Ջոնը տեղեկացրել է անորոշ ժամանակով երկու համերգները հետաձգելու մասին, որոնք պետք է Դալլասում անցկացվեին հունվարի 25-ին եւ 26-ին: Միեւնույն ժամանակ արտիստն սպասում է, որ հաջորդ շոուին, որը պլանավորված է հունվարի 29-ին Արկանզասում, ինքը կհասցնի ապաքինվել:

«Շոուի հետաձգումը միշտ հսկայական հիասթափություն է առաջացնում, եւ ես ներողությունն եմ խնդրում յուրաքանչյուրից, ովքեր այդ պատճառով անհարմարություն են ունեցել, բայց ես հոգ եմ տանում իմ անվտանգության եւ իմ թիմի մասին»,-ասվում է երգչի instagram-ի սթորիսում:

Էլթոն Ջոնը 74 տարեկան է:

Նա գտնվում է Farewell Yellow Brick Road շրջագայության մեջ, որը պետք է վերջինը դառնա նրա երաժշտական կարիերայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս