Բրազիլական լիմոնադ
Բաղադրիչներ
1. Լայմ – 4 հատ
2. Ջուր – 1-1.2 լիտր
3. Խտացրած կաթ – 380 գ
4. Սառույց – 4-7 խորանարդիկ
Պատրաստման եղանակը
1. Կեղևազրկել երկու հատ լայմ, հեռացնել նաև դառը սպիտակ շերտը: Մյուս երկու լայմերը թողնել կեղևով, կտրել միայն ծայրերը:
2. Լայմերից յուրաքանչյուրը բաժանել 8 մասի:
3. Կտրատված լայմերը լցնել բլենդերի մեջ, ավելացնել 250 մլ ջուր և հարել 10 վայրկյան:
4. Ստացված զանգվածը քամել:
5. Քամված հեղուկը նորից լցնել բլենդերի մեջ, ավելացնել 750 մլ ջուր և խտացրած կաթ: Հարել ևս 1-2 րոպե, մինչև հեղուկի սպիտակելը:
6. Ստացված ըմպելիքին ավելացնել 5-7 խորանարդիկ սառույց և նորից հարել 1 րոպե:
7. Բրազիլական լիմոնադը լցնել բաժակների մեջ, զարդարել ըստ ցանկության և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը