Էլիտան՝ պետության կայացման հիմք
Հայաստանի նորագույն պատմության ընթացքում բացառվել են բանիմաց, մրցունակ, կանխատեսող, հավասարակշիռ, արհեստավարժ անձանցից կազմված էլիտայի ձեւավորման պայմանները։ Էլիտայի բացակայությունն էլ խոչընդոտել է երկրի առաջընթացին, իսկ ներկայում ապահովում է հայության կործանարար գահավիժումը։
Վերջինը կանխելու համար քիչ ժամանակ ունենք եւ հարկ է գիտակցենք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը հատուկ առավելություններ չունեն աշխարհի հանդեպ, որպեսզի շարունակաբար անտեսեն կատարելագործվելու հրամայականը՝ հիմնվելով անցյալի փառահեղ պահերի վրա, անգամ եթե դրանք դարեր են տեւել։
Կատարելագործվելու համար սովորել է պետք, ու դրա համար, բարեբախտաբար, կոնկրետ հասցեներ ունենք՝ մեր նախնիներիփորձը եւ ասենք՝Չինաստանը, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան: Աշխարհը ճանաչելը եւ փակ օղակից դուրս գալը էլիտայի կերտման՝ համախումբ առաջընթացի ու զարգացման առաջին ինտելեկտուալ պայմանն է։
Էլիտա չունեցող երկիրը զրկված է վեհ ու բարձր գաղափարներից, հասարկությանը զարգացման ուղով տանելու տեսլականից ու ծրագրից, ինչն անխուսափելիորեն անձին լավագույն դեպքում ընտանեկան շահի ու բարեկեցության համար պայքարող արարծի է վերածում։ Հենց այս կերպ վարվեցին ՀՀ բոլոր քաղաքական ղեկավարները՝ մեծ հաշվով հայությանը տանելով պարտության։ Իսկ վեհ գաղափարից զուրկ հավաքականությունը՝ ժողովուրդը, ազգը, հասարակությունը պարտության պարագայում պարպվում է, դատարկվում։ Մենք այսօր հենց այդ վիճակում ենք։
Չինական մշակույթի հիմքում համագործակցության, ներդաշնակության եւ փոխադարձ աջակցության սկզբունքներն են, որոնցհավատարիմ մնալով՝այդ երկիրնընդամենը 50 տարում դարձավ աշխարհի երկրորդ գերհզոր ուժը։
Ի՞նչ է ակնկալում ՀՀ քաղաքացին՝ երկրի ու անձի անվտանգություն, որոշումների կայացման եւ իրականացման կամքու տնտեսական կայունություն։ Վերջինին հասնելու համար առաջին հերթին պետք է ապահովել ՀՀ սահմաների անվտանգությունը, հզորացնել հայկական բանակը, վարել հայաստանամետ արտաքին քաղաքականություն, ապահովել գիտության ու կրթության ոլորտների ճիշտ ուղենիշեր եւ զարգացման տանել բոլոր մյուս ոլորտները։ Կարեւորագույն խնդիր պետք է դիտարկել երկիրը կառուցելու պատրաստ սերունդների դաստիարակումը, որպեսզի առաջ գան շարժիչ ուժ հանդիսացող, առաջավոր, կառուցողականմտքի տեր, կառավարման պատասխանատվությունը արժանվույնս ստանձնելու պատրաստ անհատներ։ Նրանցով կձեւավորվիհայ ժողովրդի ու հայոց պետականության ապագային հավատացող եւ այն կերտող էլիտան։
Այս պարագայում կունենանք ե՛ւ որոշումների կայացման ու իրականացման կայունություն, ե՛ւ կձերբազատվենք արտաքին ուժերի ազդեցության քայքայիչ ավելցուկից, ե՛ւ երկրի կառավարման համակարգի բոլոր մակարդակներում կհամախմբվեն ամենահամապատասխան արհեստավարժները, որոնց աշխատանքի առանցքային ու պարտադիր պայմանները կլինենճշգրիտ խոսելն ու ճիշտ գործելը։
Ի վերջո իշխանության եւ հասարակության միջեւ վստահությունը ձեռք է բերվում ճիշտ, անկեղծ, հետեւողական խոսք ու գործով։
ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ, քաղաքական վերլուծաբան