ՀՀ-ն երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել, Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը  եղել է Սփյուռքը

Հայ-թուրքական հարաբերությունների ենթատեքստում հնարավո՞ր է՝ Հայաստանը հրաժարվի Հայ դատից և ընդհանրապես սառեցնի համահայկական օրակարգի թեմաները՝ ընդառաջելով թուրքական նախապայմաններին: Ավելին, պատրա՞ստ է ՀՀ-ն ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և Կարսի պայմանագրով հաստատված սահմանները:

Այս հարցերին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հրավիրած առցանց ասուլիսին համարեց տարօրինակ:

«ՀՀ-ն երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել, երբեք: Օրինակ, 2005-ին Ռոբերտ Քոչարյանը հրապարակային հայտարարել է, որ ՀՀ-ն Թուրքիայից տարածքային պահանջներ և հավակնություններ չունի: Եվ, ըստ էության, այս հայտարարությանը հղում է արել նաև Սերժ Սարգսյանը: Այսինքն, Հայ դատը երբեք ՀՀ քաղաքականություն չի եղել, և ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել: Դուք չեք գտնի ՀՀ որևէ ղեկավար, կառավարությունը, որը կասկածի տակ է դրել Հայաստան-Թուրքիա սահմանը: Եվ մենք այս քաղաքականությունից չենք հրաժարվում»,- նշեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը, ապա, ըստ նրա, Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը, շարժիչ ուժը միշտ էլ  եղել է Սփյուռքը:

Տեսանյութեր

Լրահոս