
Տոնական իդեալական նախաճաշ

Lilu Kitchen նախագծի համասեփականատեր և գաղափրի ոգեշնչող Վիկտորյա Մարգոլինա՛ի բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
1. Հաց – 50 գ
2. Սմբուկ – 100 գ
3. Համեմ – 3 գ
4. Սոճու ընկույզ – 3 գ
5. Աղացած սև պղպեղ – 1 գ
6. Լոլիկ – 50 գ
7. Սխտոր – 10 գ
Սոուսի համար՝
1. Թահինի մածուկ – 140 գ
2. Սխտոր – 2 գ
3. Ծովի աղ – 2 գ
4. Կիտրոնի հյութ – 12 գ
Պատրաստման եղանակը
1. Սոուսը պատրաստելու համար մածուկը, աղը և կիտրոնի հյութը խառնել, սխտորը մանր կտրատել և ավելացնել սոուսին։
2. Հացը երկու կողմից տապակել ձիթապտղի յուղով:
3. Սմբուկը խորանարդաձև կտրատել և 5 րոպե տապակել բուսայուղով։
4. Սոուսին ավելացնել սմբուկը։ Լոլիկը կտրատել 6 մասի։
5. Հացի վրա սմբուկի և սխտորի սոուս տարածել, ապա դնել լոլիկը և զարդարել կիտրոնի շերտերով և սոճու ընկույզով։ Համեմել սև պղպեղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը