«Գիտե՞ք՝ ինչու ենք կրելու, որովհետև այստեղ հավաքված են կամքն ու վճռականությունը». Վահե Հակոբյան
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն Ազատության հրապարակում հայտարարեց՝ չի կարողանում շնորհավորել Եռատոնը, որովհետև այն գողացել են:
«Ո՞վ է գողացել, ո՞վ է Արցախը նվիրել թուրքին, ո՞վ է նվեր տվել Դադիվանքն ու Տիգրանակերտը, ո՞ւմ շնորհքն է, որ այսօր Շուռնուխում, Որոտանում ադրբեջանական դրոշ ենք մենք տեսնում: Ժողովուրդ, այս հրապարակում 33 տարի առաջ սկսվեց մեր ազատագրական շարժումը և ավարտվեց հաղթանակով: Այն ժամանակ պարզ էր ամեն ինչ՝ ունեինք մեկ թշնամի, դա թուրքն էր: Այսօր ներքին թուրքն է մեր թշնամին, որը գումարվել է արտաքին մեր բոլոր թշնամիներին: Երեք տարի է՝ մեզ կերցնում են ցինիկ պոպուլիզմ, մեր կյանքը ողողել են ստով, զրպարտությունով, կիսել են, ջրբաժաններ են սարքել, որտեղ մի կողմում ազգադավ, անհայրենիք դավաճաններ են, էս կողմից պայքարում են մեր հայրենիքի համար, մեր երեխաների ապագայի համար: Բավական է, թույլ չենք տալու:
Սիրելի ժողովուրդ, պատմությունը կրկնվում է: Ինչպես 100 տարի առաջ մեր նախնիները կանգնած էին պետականությունը կորցնելու առջև, այդպես էլ հիմա է, բայց էն ժամանակ մենք հաղթեցինք ու էլի կրելու ենք: Գիտե՞ք՝ ինչու ենք կրելու, որովհետև այստեղ հավաքված են կամքն ու վճռականությունը, ազգային գաղափարախոսությունը և հաղթական ուղին»,- ասաց նա: