«Այս նկարից շաբաթներ անց ազատագրվեց Շուշին. այս նկարը խորհուրդ ունի». Իշխան Սաղաթելյան

«Մեր երկիրը ճգնաժամի մեջ է, դուք լավ գիտեք դրա մեղավորին և պատասխանատուին: Ժողովրդին աղետի հասցրած կապիտուլյանտ սրիկան փորձելու է առաջիկա ընտրություններով խաբելով ժողովրդին՝ վերարտադրվել: Եկեք՝ մենք բոլորս միասին այս հրապարակում պայմանավորվենք, որ դա թույլ չենք տալու: Նիկոլի իշխանության վերարտադրումը կործանում է Հայաստանի համար»,- Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ Ազատության հրապարակում հավաքվածներն այսօր Հայաստանի հաղթողների կողքին են. «Դուք այսօր Հայաստանի համար հաղթանակ կերտած մարդկանց կողքին եք, և մենք միասին Հայաստանին բերելու ենք նոր հաղթանակներ: Մենք երաշխավորում ենք պաշտպանված սահմաններ, անվտանգ հայրենիք: Մենք երաշխավորում ենք, որ ՀՀ քաղաքացու կյանքի վրա տեղի են ունենալու զգալի և տեսանելի փոփոխություններ: Մենք երաշխավորում ենք արդարություն, ազատություն, համերաշխություն»:

Իշխան Սաղաթելյանի ելույթի ժամանակ ցուցադրվեց լուսանկար, որում պատկերված էին Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Դաշնակցության տղերքը՝ Դուշման Վարդանը. «1992թ., ապրիլ, Էրեբունի օդանավակայան: Այս նկարից շաբաթներ անց ազատագրվեց Շուշին: Այս նկարը խորհուրդ ունի: Այս պատերազմում Դուշման Վարդանը չի պարտվել, Ռոբերտ Քոչարյանը չի պարտվել, Սեյրան Օհանյանը չի պարտվել, Սյունիքը չի պարտվել, այս հարթակը չի պարտվել, Դաշնակցությունը չի պարտվել, մենք բոլորս չենք պարտվել, պարտվել է մեկ մարդ, և եկեք՝ այս պատմական օրը՝ մայիսի 9-ին, այս հրապարակում պայմանավորվենք, որ հունիսի 20-ին հեռացնում ենք չարիքի կառավարությանը և կերտենք հզոր, ուժեղ Հայաստան»:

Տեսանյութեր

Լրահոս