Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Մերձավոր Արևելքում պաղեստինաիսրայելական հերթական սրացումն է, այդ խնդիրը միշտ լինելու է և ուղեկցելու է հանրությանը։
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը կտրուկ լարվել է: Իսրայելում շարունակվում են հրթիռակոծություններն ու ավիահարվածները։ Իսլամիստական խմբավորումները երկուշաբթի գիշերը իսրայելական քաղաքների ուղղությամբ հարյուրավոր հրթիռներ են արձակել Գազայի հատվածից։ Իսրայելցի զինվորականները պատասխանում են հրթիռներով և ավիահարվածներով։ Զոհերի թիվն աճում է։ Անհանգիստ է իրավիճակը նաև հարևան Իրանի շուրջ: Արևմուտքի հետ Թեհրանի հարաբերությունների և միջուկային ծրագրի հեռանկարները որքան մշուշուտ, այնքան էլ անհանգստացնող են:
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
168.am-ի տեղեկություններով, սրանում Վաղարշակ Հարությունյանը, այսպես ասած, անձնական հետաքրքրություն ունի: Նա փորձում է նոր կառուցվածքով հետ բերել ռուսական մոդելը, այն է՝ պաշտպանության նախարարի պաշտոնը դարձնել զինվորական և գեներալ-գնդապետի կոչումով գնալ թոշակի, քանի որ գիտի՝ արտահերթ ընտրություններից հետո այդ պաշտոնում չի լինելու:
Հանրահավաքավորների մեջ տեսա Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար, Շիրակի մարզի հանրակրության ոլորտը 20 տարի ղեկավարած Սահակ Մինասյանին,ով հանրահավաքին մասնակցում էր իր ընտանիքով…
«Ես նույնիսկ կասկածում եմ, որ Փաշինյանը դիտմամբ է Ղարիբաշվիլուն այսօր հրավիրել Հայաստան, որ ասի՝ իբր զբաղված է Վրաստանի վարչապետով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող զարգացումներին և Նիկոլ Փաշինյանի լռությանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին և այդ համատեքստում Խոզնավարի համայնքապետի հայտարարությանը, թե ադրբեջանցիներն իրենց զբաղեցրած դիրքերից առաջ են եկել, ասաց՝ նախ պետք է ճշտել, թե Խոզնավարի համայնքի ղեկավարն ո՞վ է։
Վրաստանը վստահ է, որ Ղարաբաղի հարցում խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն, և պատրաստ է նպաստել տարածաշրջանային երկխոսությանը
Անգլիայի չեմպիոնությունը նվաճելուց հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր հույզերով:
«Նոյեմբերի 9-ին, երբ այս անասունն այդ փաստաթուղթը ստորագրում էր, պետք է այնքան գրագիտություն ունենար, որ այսօրվա առաջին կետը դարձներ երկրորդ կետ, իսկ զրոյական կետով որոշեին, որ կանգնեցնում են պատերազմը, որտե՞ղ են կանգնեցնում, այնտեղ գրված է՝ ով որտեղ կանգնած է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով այսօր Սյունիքի մարզում դեպի ՀՀ տարածք ադրբեջանցիների առաջխաղացմանը:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին՝ ասաց, որ սա հերթական ապացույցն է, որ Հայաստանում չկա իշխանություն:
ետաքրքիր է, ինչպիսի «վայնասուն» կլիներ հանրային տարբեր շրջանակներում, եթե 1994-ից մինչև 2018 թվականը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որևէ հատվածում հակառակորդն իր դիքերն առաջ տար գոնե մի քանի մետր…
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Ռուսաստանի օդուժի աջակցությամբ ՍԱՀ-ի կառավարական բանակն ապրիլի 23-ից Սիրիական անապատում ոչնչացրել է 338 զինյալ և վերացրել ահաբեկիչների տասնյակ օբյեկտներ
2021 թվականի մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն:
Չավի Էրնանդեսը համաձայնեցրել է իր երկամյա նոր պայմանագիրը «Ալ-Սաադի» հետ, հաղորդում է Diario AS-ը: Պայմանագիրը կստորագրվի առաջիկա օրերին:
Հոդվածը պատրաստելու պահին դեռ ընթանում էր Ազգային ժողովի հատուկ նիստը: Ժամեր տևած երկար ու ձիգ նիստն ավարտվեց, և ձեռք բերված քաղաքական պայմանավորվածություններն այս անգամ, որքան էլ որ զարմանալի է, ոչ ոք չխախտեց. Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրեցին, Ազգային ժողովն էլ օրենքի ուժով արձակվեց։ Մայիսի 11-ի առավոտը մենք դիմավորեցինք մի երկրում, որտեղ շատ բուռն նախընտրական գործընթացներ են […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախի Շուշի քաղաքում նոր մզկիթ է կառուցվելու, փոխանցում է haqqin.az-ը:
Սյունիքը Հայաստանի անվտանգային համակարգի հիմնասյունն է, այն ելման կետը, որով սկսվում, բայց չի ավարտվում հայկական երկու պետությունների անվտանգությունը։
Իսպանիայի Պետական հարկային ծառայությունը հարկային ստուգում է սկսել պետության նախկին ղեկավար Խուան Կառլոս Առաջինի նկատմամբ, որը գահից հրաժարվել է 2014 թվականին: Մայիսի 12-ին այդ մասին հաղորդել է La Sexta հեռուստաալիքը:
Հրանտ Բագրատյանը՝ Սյունիքում տեղի ունեցող զարգացումների մասին. ՈւՂԻՂ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում:
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց, հանդիպել դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Վոլոշինի հետ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե կոնկրետ երբ են սպասվում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ կոնկերտ որոշումները, մի շատ ուշագրավ հայտարարություն է արել:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի Հայաստանում իշխանությունը սրանք են, Ալիևը բոլոր հնարավորություններն ունի առաջխաղացում անել, զավթել, ամրապդնվել, հիմնավորվել: Ո՞վա ձեռը բռնելու: Սա իր համար պատմական ժամանակաշրջան է, ինչպես մեզ համար Էլչիբեյան Ադրբեջանն էր: Նա այդ շանսից օգտվելու է մաքսիմալ: Մաքսիմալ!»։
Թշնամին, հիշեցնեմ, որ մեր թշնամին, գուցե ոչ բոլորի համար, բայց ինձ համար Ադրբեջանն է, 3 կիլոմետր առաջ է եկել Վարդենիսի շրջանում՝ դեպի Վերին Շորժա գյուղ ու խրամատներ է փորում։ Երեկ գիշերվանից Սյունիքում՝ Իշխանասարի հատվածում, թուրքը պետական սահմանն անցել եւ 3 կիլոմետր առաջ է եկել Սեւ լճի տարածքով ու դիրքավորվել Վերիշեն գյուղի մատույցներում։ Ի դեպ, Սեւ լճի ոռոգման ջրային ռեսուրսից օտվում են հարակից 9 բնակավայրերը։
Ապատեղեկատվության չտարածման, տեղեկատվական անվտանգության սպառնալիքների կանխման կամ չեզոքացման համար նախևառաջ անհրաժեշտ է համապատասխան մարմինների օպերատիվ, գրագետ աշխատանքի իրականացում:
Ըստ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության՝ մայիսի 16-20-նն անցկացվելիք վարժանքներին ներգրավվելու է շուրջ 15000 անզնակազմ, մինչև 300 միավոր տանկ և զրահատեխնիկա, 400 միավոր հրթիռահրետանային միջոց, 50 միավոր ավիացիոն միջոց և տարբեր ԱԹՍ-ներ։
Սիրելի հայրենակիցնե՛ր, Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչնե՛ր: Տարածվող տեղեկությունները, որ Վարդենիսի տարածաշրջանի Շորժա բնակավայրի հատվածում ադրբեջանական զինուժը առաջխաղացում ունի, ինձ էլ չափազանց անհանգստացրեց: Ճշգրտումներ էի անում:
«Մի քանի անգամ արված նախազգուշացումը, որ Նիկոլ Փաշինյանի հռչակած խաղաղությունը, որ այլևս պատերազմ չի լինելու, և հաշտ ու հանգիստ ենք ապրելու, կեղծ է և սուտ է, այլևս իրականություն է դառնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը՝ անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին: