Իսպանիայում հարկային ստուգում են սկսել Խուան Կառլոս Առաջինի նկատմամբ
Իսպանիայի Պետական հարկային ծառայությունը հարկային ստուգում է սկսել պետության նախկին ղեկավար Խուան Կառլոս Առաջինի նկատմամբ, որը գահից հրաժարվել է 2014 թվականին: Մայիսի 12-ին այդ մասին հաղորդել է La Sexta հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ ստուգումը կապված է այն հարկային պարտքերի մարման հետ, որոնք Իսպանիայի պատվավոր թագավորի կողմից իրականացվել են կամավոր հիման վրա: Նշվում է, որ հարկային ծառայությունը տեսչական ստուգում կանցկացնի երկրի Գերագույն դատարանի դատախազության հետ համակարգված:
Ստուգման նպատակն է, որպեսզի հավաստիանան, որ Խուան Կառոլս Առաջինի հարկային իրավիճակի կարգավորումն իրականացվել է կոռեկտ: Անցյալ տարվա դեկտեմբերին պատվավոր թագավորն Իսպանիայում 2016-ից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակամիջոցի հարկային պարտքի գծով վճարել է ավելի քան 678 հազար եվրո:
Պարտքը, ինչպես ենթադրվում է, կապված է եղել պատվավոր թագավորի կողմից այն քարտերի հնարավոր օգտագործման՝ դատախազության հետաքննության հետ, որոնք կապված են այն հաշիվներին, որոնց պահառուն ինքը չէ: Փողն իբր տրամադրել է մեքսիկացի ձեռնարկիչ: Այս տարվա փետրվարի վերջին Խուան Կառլոս Առաջինը մարել է Իսպանիայում 4,4 միլիոն երվո գումարի հարկային պարտքը:
Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը վերաբերում է ավելի քան 8 միլիոն եվրո ընդհանուր գումարի չհայտարարագրված եկամտին: Այդ միջոցները ներառել են մասնավոր ինքնաթիռներով չվերթերի արժեքը, որոնք մինչեւ 2018 թվականը պետության նախկին ղեկավարին վճարվել են նրա ազգականի հիմնադրամի կողմից:
2020 թվականի օգոստոսի 3-ին պաշտոնապես հայտնի է դարձել, որ պատվավոր միապետն իր որդուն՝ Ֆիլիպ VI թագավորին, հայտնել է երկրից հեռանալու որոշման մասին: Պետության 83-ամյա նախկին ղեկավարը հայտնվել է խոշոր սկանդալի էպիկենտրոնում: Թեեեւ Խուան Կառլոս Առաջինին ոչ մի կարգի մեղադրանքներ չեն առաջադրվել Իսպանիայում, դատախազությունը վարում է մի քանի հետաքննություններ, որոնք կապված են նրա գործունեության հետ: Այժմ նա գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: