Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը հուլիսի 16-ին ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանին: Այս մասին հաղորդագրություն է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում է արել որում ասվում է․
Ավարտվեց Հայաստանի պատմության նորագույն շրջանի, թերևս, ամենածանր ուսումնական տարին։ Կորոնավիրուսը և 44-օրյա պատերազմն ու դրա ելքը ծանր հարված էին Հայաստանի կրթության համար։ Նախ, կորոնավիրուսով պայմանավորված՝ ուսումնական տարին սկսվեց սեպտեմբերի 15-ին։ 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները դպրոց էին գնում շաբաթական 3 օր, մյուսները լիարժեք էին հաճախում։ Բուհերը սկսեցին խառը ուսուցման մոդելով։ Որոշ կուրսեր առկա ուսուցմամբ էին սովորում, մյուսները՝ հեռավար։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է Աֆղանստանի հաշտեցման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադին, հայտնում է Ahval թերթը և հավելում, որ հանդիպումը կայացել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում:
Ջերմուկի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Սիսիան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:
«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստները հուլիսի 16-ին բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնատան մոտ: Ինչպես տեղեկացնում է Sputnik Georgia-ն, նրանք պահանջել են վարչապետի հրաժարականը:
2018 թվականից Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հայտարարում էր, որ ինքը Արցախի Հանրապետությունից և նրա ժողովրդից մանդատ չունի՝ լուծելու ԼՂ խնդիրը և որոշելու արցախցիների ճակատագիրը:
Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 106 մարդ: Այս մասին հայտնում է «BR 24» հեռուստաալիքը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ապօրինի փայտանյութով մեքենան տեղափոխվել է Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
ՀՀ փաստաբանների պալատն անցկացրել է Ադրբեջանում գտնվող հայ գերեվարված անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով երրորդ հանդիպումը, որի ժամանակ նշվել է, որ գերության մեջ գտնվող անձանց շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով և պատրաստակամություն է հայտնել նպատակին հասնելու դեպքում՝ դիմել կամավորագրված փաստաբանների օժանդակությանը, տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունը։
«Այսօր ինձ զանգել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկինում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և պնդում էր, որ ինքը Ալեքսանդր Լապշինի հետ խոսակցության ժամանակ չի արել Արցախի մասին կանխատեսումներ և միայն աջակցություն է հայտնել Լապշինին։ Վլադիմիր Կարապետյանը պնդում էր, որ ինքը որևէ կապ չունի իմ հրապարակած ձայնային հաղորդագրության մեջ հնչած մտքերի հետ:
ՀՀ դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) պահվող առանձին անձինք բջջային հեռախոսների միջոցով արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով կատարում են տարաբնույթ հանցավոր արարքներ, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախության կամ շորթման եղանակով գույքի հափշտակություն, քրեական ենթամշակույթից բխող հանցագործություններ:
2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21615 մարդ կամ 5448 ընտանիք: Նշված թվաքանակի 68.7%-ն ապրում է ՀՀ մարզերում, 31.3%-ը՝ քաղաք Երևանում, տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը:
«Պատերազմի դադարից հետո ստորագրված երկու փաստաթղթից հետո որևէ գործընթաց չկա, տեղից չի շարժվում իրավիճակը, բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանն է հասկանում, որ չկա կարգավորում, և գործընթացները կանգնած են, որը կրկին գործընթացը կարող է մղել փակ շրջանի մեջ: Բայց կարծում եմ, որքան էլ բարդ, բայց որոշ լուծումներ կլինեն սահմանագծման ուղղությամբ: Իսկ ապաշրջափակման թեմայի շուրջ դեռ զարգացումներ կծավալվեն, քանի որ Երևանի և Բաքվի պատկերացումներն են տարբեր»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, Պաշտպանի որոշմամբ, երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Լոռու մարզի ազատությունից զրկման վայրեր, տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ կկայանա Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի հայաստանյան պրեմիերան։
Պաշտպանում ենք Facebook, Instagram հաքերներից
Գուգարքի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։
Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը նախաձեռնել է ՀՀ Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է փոխել բուհերի ռեկտորներին ներկայացվող պահանջները:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Yuma արագընթաց դեսանտային փոխադրանավը հեռացել է Սեւ ծովից, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ գործընկերների հետ գործողություններին: Դրա տեղաշարժին կարելի է իրական ժամանակի ռեժիմով հետել Marine Traffic պորտալում։
«Եթե հիմա հայ ռազմագերիների խնդրի փոխարեն՝ այլ բան լիներ, ապա միջազգային հանրությունը ժամերով մեր գլուխը կտանեին իրենց քարոզչությամբ՝ մարդու իրավունքներ, և այլն։ Սակայն այսօր հստակորեն տեսնում ենք, որ սա ըստ էության մեր դեպքում չի գործում։ Մի ազգ, որն իրեն թույլ է տալիս ինչ-որ պուրակ ստեղծել և ձեռք առնել այլ ազգի զինվորի և դրանով դաստիարակել իր մատաղ սերնդին, սա խոսում է տվյալ ազգի արժեհամակարգի մասին։ Ընդ որում, մենք տեսնում ենք, որ եվրոպական տերությունները մի տեսակ ջայլամի քաղաքականություն են վարում, եթե դա իրենց չի կպնում, լռում են։ Սակայն սա այնպիսի բան է, որը ուռուցքի նման տարածվելու է, եթե դրա դեմը չառնեն։ Սա ամբողջությամբ պանթուրքական ծրագրի դրսևորումներից է»,- եզրափակեց ազգագրագետը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մի խումբ բժիշկների. բժշկական հանրության ավելի քան 500 ներկայացուցիչներ բաց նամակով դիմել էին նախագահին՝ կապված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման հետ:
Հյուսիսային պողոտայում տեղակայված COVID-19-ի դեմ պատվաստում իրականացնող շարժական կայանը տեղափոխվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ուսուցիչները, դասախոսները, գիտաշխատողները, բժիշկները լուրջ համայնքներ են, կրթված մարդիկ, և օրերից մի օր պետք է սովորեն իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանել։ Անել դա ոչ թե վախվորած ու շշուկով, ոչ թե խեղճի ու անօգնականի հոգեվիճակով, այլ` հրապարակային ու արժանապատիվ ձևով, ինքնակազմակերպման մեխանիզմներ գտնելով։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք առաջադրելու մասին:
2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գներն աճել են 6.5%-ով. Արթուր Խաչատրյան:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր բացահայտելու մասին: