Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Yuma դեսնատային փոխադրանավը հեռացել է Սև ծովից

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Yuma արագընթաց դեսանտային փոխադրանավը հեռացել է Սեւ ծովից, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ գործընկերների հետ գործողություններին: Դրա տեղաշարժին կարելի է իրական ժամանակի ռեժիմով հետել Marine Traffic պորտալում։

Պորտալի տվյալներով՝ ներկայումս նավը գտնվում է Մարմարա ծովում: Այն ընթանում է դեպի Միջերկրական ծովը:

Հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 10-ը Սեւ ծովում տեղի են ունեցել Sea Breeze – 2021 զորավարժությունները: Դրանց հիմնական մասնակիցներին էին Ուկրաինան, ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Ռումինիան, Բուլղարիան, Հունաստանը, Թուրքիան եւ Լատվիան: Զինավարժանքներին ներգրավված էին ընդհանուր առմամբ շուրջ 4 հազար զինծառայողներ, դրանց մասնակցել են 40 մարտանավ, կատեր եւ օժանդակ նավեր, 30 միավոր ավիացիոն տեխնիկա եւ ավելի քան 100 միավոր զրահատեխնիկա եւ ավտոմոբիլ: Yuma-ն Սեւ ծով էր մտել հուլիսի 8-ին:

Ավելի վաղ Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպանությունն ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին կոչ է արել ռազմական գործողություններ չմշակելու Սեւ ծովում: Դիվանագտական ներկայացուցչությունը նախազգուշացրել է, որ այդ զորավարժությունները «բարձրացնում են չկանխամտածված միջադեպերի ռիսկերը» եւ «խրախուսում են Կիեւի ռազմամոլական տրամադրությունները», հաղորդել ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս