
Վրաստանում վարչապետի առանձնատան մոտ ընդդիմադիրները անցկացրել են բողոքի ակցիա

«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստները հուլիսի 16-ին բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնատան մոտ: Ինչպես տեղեկացնում է Sputnik Georgia-ն, նրանք պահանջել են վարչապետի հրաժարականը:
Ակցիայի մասնակիցները Ղարիբաշվիլիին են համարում հուլիսի 5-ի իրադարձությունների պատասխանատու, երբ Վրաստանի մայրաքաղաքում անկարգությունների ժամանակ լրագրողներին էին ծեծել:
« Հուլիսի 5-ին, երբ պետք էր պաշտպանել մարդու իրավունքներն ու լրագրողների իրավունքները, Ղարիբաշվիլին, ընդհակառակը, խրախուսել է ծեծողներին»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: