COVID-19-ը երիտասարդացել է. hիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ:
Թուրքիան մտադիր չէ Եվրոպայի համար միգրանտների «պահեստային ապաստարանի» դեր կատարել, Անկարան նման պարտականություն, պատասխանատվություն կամ պարտավորություններ չունի: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Արցախի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրության և իրավիճակի մասին» արտահերթ զեկույց, տեղեկացնում է Արցախի ՄԻՊ գրասենյակը։
Դեսպանը շնորհավորել է նախարարին նոր կառավարության ձևավորման համար` նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում:
«Ռոստով»-ի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին: Այս մասին հայտնում է «Ռոստով»-ի մամուլի ծառայությունը:
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
Օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտման հիմքով՝ նշված արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
«Նախ պետք է ֆիքսենք, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելը Հայաստանի դիրքորոշումն է եղել տասնամյակներ շարունակ՝ սկսած 90-ականներից, սակայն կարևոր է նշել, որ իրավիճակը փոխվել է՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ հայ-թուրքական հարաբերություններում, ուստի կարծում եմ՝ որոշակի վերարժևորումներ պետք է արվեն,- 168.am-ի հետ զրույցում նկատեց թուրքագետը՝ մանրամասնելով,- Եթե նախկինում Թուրքիան իր ցանկությանը հակառակ՝ այս չափով ներգրավված չէր Արցախյան հարցում, ապա այժմ՝ ըստ էության, Հայաստանի և Արցախի դեմ պատերազմող Ադրբեջանի ուղղակի դաշնակիցն է, երկիր, որը մեր դեմ պատերազմել է, պատճառ է դարձել հողային կորուստների, այդքան զոհերի»:
Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների վերաբերյալ գործը կարճվել է. Պետական վերահսկողության ծառայության բացահայտումները ՀՀ քննչական կոմիտեն ջրել է։
Օգոստոսի 20-ին շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը։
Գիտելիքի եւ դպրության օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական ակցիայով՝ էլ ավելի ընդլայնելով դրա պոտենցիալ շահառուների ցանկն ու հնարավորությունները:
Մադրիդի «Ռեալ»-ը հայտարարել է թիմի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ պայմանագրի ժամկետը երկարացնելու մասին: «Ռեալ»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Բենզեմայի պայմանագրի ժամկետն ակումբի հետ կգործի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչի առաջարկով և կազմակերպմամբ, իրացնելու նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և իրացնելու դիտավորությամբ, ստեղծվել է կազմակերպված կայուն խումբ, որի անդամները մանրակրկիտ պլանավորել և հստակ դերաբաշխել են յուրաքանչյուրի գործողությունները:
8-րդ գումարման Ազգային ժողովը, ինչպես տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից, Ալեն Սիմոնյանի նախագահությամբ, օգոստոսի 18-ից 13 կողմ, 4 դեմ հարաբերակցությամբ հաստատեց ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի մի շարք սահմանափակումներ, որոնց հետևանքով լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն առանձնացված հատուկ վայրերում:
Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 20-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ–ից։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախից բռնազավթված Շուշի քաղաքում կամ այլ բնակավայրերում ադրբեջանցի «փախստականների» բնակեցումը քաղաքական խոշոր սադրանք է, որի վերաբերյալ ցանկացած նորմալ իշխանություն պետք է հստակ քաղաքական դիրքորոշում արտահայտեր։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Եթե լրագրողը ԱԺ-ում մի անկյունում պիտի նստի, աշխատի, թող մնա խմբագրությունում, աշխատի. Դեհերյան
Մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ արգելափակված են մնացել Լեհաստանի եւ Բելառուսի միջեւ սահմանին, Պոդլյասկոյե վոյեվոդության Ուսնաժ-Գուռնայի բնակավայրի մերձակայքում, սահմանապահները շրջապատել են անօրինական միգրանքների խմբին եւ նրանց թույլ չեն տալիս մուտք գործել երկրներից ոչ մեկը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
«Թալիբան» շարժումը վերսկսել է բանակցություններն Աֆղանստանում նոր, ներառական կառավարության ստեղծման շուրջը: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել է Աֆղանստանի TOLONews հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կատարում շարժման գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինի հայտարարությունը:
Լրագրող Արթուր Հովհաննիսյանը միգուցե բավականին բացասաբար վերաբերեր ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակմանը. ՔՊ-ական պատգամավոր
ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակումները ակնկալվող արդյունքը չեն տալու. Սուրեն Դեհերյան
ԱԺ ղեկավարությունը, լրագրողների տեղաշարժը սահմանափակելով, փորձում է իրեն ապահովագրել ոչ ցանկալի հարցադրումներից. Շուշան Դոյդոյան
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ օգոստոսի 20–ին, հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ:
«ԱԺ-ում սահմանափակվում է լրագրողների տեղաշարժը. ի՞նչ նոր միտումներ է կանխորոշում ԱԺ որոշումը». ՈՒՂԻՂ
Թուրքիայում սևծովյան առափնյա նահանգներում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Օգոստոսի 18-ին, ժամը 00.10-ին, «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաների վարորդները Կոմիտասի պողոտայում վրաերթի էին ենթարկել մոտ 70 տարեկան անհայտ անձի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ժամը 07.00-ին մահացել էր:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (գ. Ամասիա):
Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրում օգոստոսի 20-ին Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 1828, 1855 և 1877-1878 թվականներին՝ ռուս-թուրքական պատերազմներում զոհված 240 զինվորականների հիշատակին նվիրված միջոցառում: Ի հիշատակ նրանց, ում աճյուններն ամփոփված են այս վայրում, ծաղիկներ ու ծաղկեպսակ դրվեցին, հնչեցին երկու երկրների օրհներգերը, կատարվեց հիշատակի կարգ՝ ձեռամբ ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ հայր Արտեմիի: