ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակումը վտանգ է ժողովրդավարական համակարգի ձգտող հանրության համար. Սուրեն Դեհերյան

8-րդ գումարման Ազգային ժողովը, ինչպես տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից, Ալեն Սիմոնյանի նախագահությամբ, օգոստոսի 18-ից 13 կողմ, 4 դեմ հարաբերակցությամբ հաստատեց ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի մի շարք սահմանափակումներ, որոնց հետևանքով լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն առանձնացված հատուկ վայրերում:

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի դիտարկմամբ՝ ժողովրդավար պետություն կառուցելը հեշտ չէ, ամեն օր հնարավոր է բախվել դժվարությունների, այնպիսի խոչընդոտների, ինչպիսին, օրինակ, կարող է լինել ընդդիմադիր լրատվամիջոցների գործունեությունը:

«Հենց այդ տեսակ խոչընդոտների միջով էլ պետք է անցնի այն ուժը, որը պետք է հասնի այն նպատակներին, որոնք խոսք է տվել 2018թ.-ին: Եվ հիմա զուգահեռ իրականացնել այս տեսակ կարգավորումներ, ես կարծում եմ… առաջնային խնդրի լուծում սա համարել, որ լրագրողները պետք է այստեղ-այնտեղ իրենց գործունեությունը իրականացնեն, լրագրողական համայնքի և, համոզված եմ, ժողովրդական համակարգին ձգտող հանրության համար սա միանգամից վտանգ է դիտվում, և որն էլ այս տեսակ արձագանքի է արժանանում…

Այս տեսակ որոշումը դառնում է ոչ միայն պատգամավորների և լրագրողների հարաբերությունների լուծման հարց, այլ իսկապես դառնում է ժողովրդավարության հիմքերի համար մի տեսակ անհասկանալի ինչ-որ բան, որը ամենևին մեր պատկերացմամբ չէր մտնում այն արժեքների մեջ, որն ի սկզբանե պատկերացնում էին, որ պետք է քաղաքական ուղին առաջ շարժվի»,- «ԱԺ-ում սահմանափակվում է լրագրողների տեղաշարժը. ի՞նչ նոր միտումներ է կանխորոշում ԱԺ որոշումը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Սուրեն Դեհերյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս