
«Ռեալ»-ը երկու տարով կերկարաձգի Բենզեմայի հետ պայմանագիրը

Մադրիդի «Ռեալ»-ը հայտարարել է թիմի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ պայմանագրի ժամկետը երկարացնելու մասին: «Ռեալ»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Բենզեմայի պայմանագրի ժամկետն ակումբի հետ կգործի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Ֆրանսիացի հարձակվողը «Ֆեյսբուք»-ի իր էջում գոհունակություն է հայտնել ակումբի հետ պայմանագիրը երկաձգելու առիթով: «Իմ պատմությունը շարունակվում է աշխարհի մեծագույն ակումբում: Շատ հպարտ եմ այստեղ լինելու համար: Շնորհակալություն վստահության համար, որին ես արժանացել եմ այս տարիների ընթացքում»,- գրել է ֆուտբոլիստը:
Կարիմ Բենզեման «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին ֆրանսիական «Լիոն» ակումբից: