ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան իրականացնել ակնթարթային դրամական փոխանցումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստացել են հնարավորություն՝ իրականացնելու դրամական փոխանցումներ անմիջապես արտասահմանյան բանկերի Visa, Mastercard, МИР, Union Pay քարտերին, ինչպես նաև Եվրամիության երկրների բանկային հաշիվներին: Գումարը փոխանցվում է հաշվին ակնթարթորեն, իսկ միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի մինչև 1,5%-ը:

ՌԴ բանկերի կողմից թողարկված Visa, Mastercard, МИР քարտերին փոխանցումների դիմաց սակագինը կազմում է 1,5%, առնվազն 100 ՌԴ ռուբլի: Ընդ որում՝ դրամական փոխանցման գումարը քարտին հաշվեգրվում է ՌԴ ռուբլով: Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa, Mastercard քարտերին փոխանցումների դիմաց սակագինը կազմում է 1,5%, առնվազն 250 ՌԴ ռուբլի, 5 ԱՄՆ դոլար/Եվրո։ Կրկնարժութային փոխանցումներ կարելի է կատարել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով՝ 0% – 0.1% սակագնով:

Բանկի հաճախորդներին հասանելի են նաև միջազգային փոխանցումներ UnionPay քարտերին՝  2%, առնվազն 5 ԱՄՆ դոլար սակագնով: Փոխանցման առավելագույն գումարը 5 հազ. ԱՄՆ դոլար է: 120 հազ. ՀՀ դրամից ավելի գումար փոխանցելիս՝ այն ստացողի քարտին ԱՄՆ դոլարով հաշվեգրելու դեպքում միջնորդավճարը կկազմի 0%:

Ի թիվս այլ հնարավորությունների՝ կարելի է իրականացնել դրամական փոխանցումներ Եվրոյով՝ Եվրամիության 32 երկրների ցանկացած բանկի հաշվեհամարին՝ 1-3 աշխատանքային օրվա ընթացքում: Ստացողը կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ: Մեկ փոխանցման առավելագույն գումարը 4,5 հազ. Եվրո է, փոխանցման գործող սակագինը՝ 10-ից 20 Եվրո (կախված փոխանցվող գումարի չափից):

Փոխանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ բանկի մասնաճյուղ և  նշել փոխանցումը ստացողի տվյալները: Ծառայությունից կարելի է օգտվել նաև հեռահար՝ Վիդեո Բանկ ծառայության միջոցով՝ կապ հաստատելով Բանկի աշխատակցի հետ Skype-ով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում է փոխանցումների ծառայությունները և ընդլայնում դրանց աշխարհագրությունը: Այսօր Բանկի հաճախորդներին հասանելի են դրամական փոխանցումների վեց համակարգեր՝ MoneyGram, Unistream, IntelExpress, БЭСТ, Conversе Transfer և Telcell: Դրամական փոխանցումները Հայաստանում ամենապահանջված ֆինանսական ծառայություններից են, և մենք պլանավորում ենք շարունակաբար կատարելագործել մատուցվող ծառայությունները՝ ընդլայնելով երկրների միջև փոխանցումներ կատարելու հնարավորությունները»,- նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթևիկ Բադալյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը դրամական փոխանցումների ծավալով առաջատարներից է Հայաստանում. 2020թ․ կատարված փոխանցումների քանակը կազմել է 583 հազ.՝ 88.3 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով: 2021թ․ առաջին կիսամյակի արդյունքներով դրամական փոխանցումների քանակը կազմել է 325 հազ., ինչը 44%-ով գերազանցում է 2020թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս