Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 273, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 273 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170 945-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3175 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Փետրվարի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 808 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3983-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 188 է, ընդհանուր առողջացածներինը՝ 162 517, փաստացի բուժվողներինը՝ 4445 (մեկ օրում ավելացել է79-ով): Մեկ օրում արվել է 2993 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 713194 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728