Արամ Գաբրիելյանովը տվել է ցուցարարների հետ հաշվեհարդարի կազմակերպիչ 5 բարձրաստիճան ոստիկանների անունները
Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է.
«Փաշինյանի շրջապատում իմ աղբյուրները հայտնում են կառավարության շենքի առջև ոստիկանության` փետրվարի 23-ին իրականացրած դաժան ջարդի կազմակերպիչների մասին մանրամասներ։
Դաշնակցության առաջնորդ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությունից հետո, թե Փաշինյանը արգելափակվելու է կառավարության շենքում, Նիկոլը կարգին հիստերիա է բարձրացրել գոռում-գոչյուններով, թե՝ սա իմ երկիրն է, ես եմ այստեղ ամեն ինչ որոշում, ոչ թե երևանցի թափթփուկների խմբակը։
Փաշինյանն իր մոտ է կանչում ոստիկանության 5 ղեկավարներին և ուլտիմատում ներկայացնելով` պահանջում դաժանորեն պատժել Սաղաթելյանին և մյուս բողոքողներին։
Նիկոլի գլխավոր փաստարկը հետևյալն էր` թե՞ ուզում եք` պատմեմ, թե ոնց եք հրաժարվել կռվել Արցախում։
Ոստիկանության ղեկավարությունը 5 անձից բաղկացած շտաբ է կազմավորել։ Այդ 5-ը խայտառակ մերկացումների վախից Փաշինյանին հավատարմության երդում են տվել ու խոստացել ողջ հայոց ոստիկանության անունից կանգնել նրա կողքին։
Նիկոլը խորհրդակցությունը գոռոցներով է ավարտել, թե միայն արյամբ է հնարավոր զսպել բոլորին։
Ընդդիմադիրների դեմ պայքարի շտաբը բաղկացած է 5 բարձրաստիճան ոստիկաններից` ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյան, նրա առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյան, ևս մեկ տեղակալ Վարդան Մովսիսյան, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյան, ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայան»։
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը