Mediaport-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտից Ռազմական ոստիկանություն են կանչվում ԳՇ պետին աջակցություն հայտնած սպաներն ու նրանց մերձավորները:
Նախորդ շաբաթ ազգային ժողովի (ԱԺ) քառօրյայի 3 օրը նվիրված էր Վճռաբեկ դատարանի 2 թափուր անդամի ընտրությանը: Ներկայացված էին Արսեն Մկրտչյանի և Արմեն Հայկյանցի թեկնածությունները: ԱԺ-ում նրանց ներկայացնում էր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Հայաստանի տարածքում շարունակում են փակ մնալ որոշ ավտոճանապարհներ։
Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու:
Անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ենթադրում է, որ բանակն այսօր պետք է քայլ անի, քանի որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածն ասում է, որ բանակն է երաշխավորում ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, հիմա սրանք խախտված են: «Մեզ միշտ ասում են՝ դուք ի՞նչ եք անում: Ինչ պետք է՝ արդեն արել ենք: Այսօր մնացել է բանակի քայլը, ու ավարտում ենք […]
Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը համակարգի ֆինանսատնտեսական վարչության անձնակազմին է ներկայացրել ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ու Իսլամական խորհրդի մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրը քննարկել են Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում հնարավոր զարգացումները:
Հրամանատար ես կոչվում, այ տղա, ռազմական դրությունը չի վերացել, դու ի՞նչ գործ ունես Երևանում. Գևորգ Պետրոսյան
Այսօր մեր սերն ու երախտագիտությունը ձեզ վերահաստատելու օրերից մեկն է, ասելու, որ դուք մեր երկրի, մեր ապագայի, մեր երազանքների ոգեշնչող ուժն եք, մեր ազգային կոդի շարունակողը և դուք անգամ 21-րդ դարում կրում եք այդ առաքելությունը։
«Ես չգիտեմ, թե նա ինչու չի գալիս։ Եթե ինքն էլ չի գալիս, իր կինը թող գա, ժամանակին գալիս էր այստեղ՝ Շուշիիում նկարահանումներ էր անում… թանկարժեք գորգերը փռում, ճանապարհները փակում ու վրան նկարվում էր, սելֆիներ անում։ Իմ մտքով միայն մի բան է անցնում՝ երևի Ալիևը թույլ չի տալիս, որ Փաշինյանը գա Արցախ ու տեսնի՝ ինչ վիճակում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Սարգսյանը։
Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նշում է ծննդյան 74-ամյակը:
Երկարատև դադարից հետո հնարավորություն ունեմ վերադառնալ հանրային հարթակ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ ռուսական C-400 հրթիռների գնման հետևանքով իրենց երկրի վրա ճնշումները կարող են հանգեցնել հակահարվածի:
Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը նախագահ Ալեքսանդր Վուչիչի անօրինական գաղտնալսումը համարում է պետական հեղաշրջման փորձ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է ֆրանսիացի քաղաքական գործիչ և գործարար, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, հանրահայտ «Dassault Group» ընկերության ռազմավարության և զարգացման գծով նախագահ Օլիվիե Դասոյի ընտանիքին:
4 ամիս շարունակ հայ ազգը պայքարում է դավադիր,թուրքի առջեւ ծնկի եկած հողատուին հեռացնելու համար։
«Այն փաստը, որ մինչև հիմա զինվորականները ոչ մի ռեալ գործողություն չեն արել, ես մեկ բացատրություն ունեմ՝ դա Տավուշի մարզի իրավիճակն է: Երրորդ կորպուսի դիմաց ադրբեջանական զորքերի կուտակում կար»,- «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Գևորգ Պետրոսյանը՝ Սյունիքում տիրող վիճակի, Ալիևի սպառնալիքների մասին. ՈՒՂԻՂ։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է հայ գերիների խնդրին:
Այսօր մարտի 8-ն է՝ Կանանց իրավունքների ու ազատության միջազգային օրը: Օր, որ լիցքավորում էր Ձեր արժանապատվությունը, հաստատում երջանիկ լինելու Ձեր առաքելությունը և ամրագրում, որ կայուն են այն հասարակությունները, որտեղ արժևորված ու երջանիկ է կինը:
Կյանքի 90-րդ տարում վախճանվել է խորհրդային դաշնակահար, մանկավարժ, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Դմիտրի Բաշկիրովը:
Կուտակված ու չասված երախտիքի խոսքեր կան, որ անցած տարվա աղետաբեր պատերազմի ընթացքում և դրանից հետո առիթ ենք փնտրում ձեզ փոխանցելու: Տոնական տրամադրությունները մնացել են անցյալում, մեր ունեցած կորուստները հանգիստ չեն տալիս, վիրավորված արժանապատվությունը մեզ մղում է անվերջանալի մտորումների և, այսպես շարունակ:
Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը Կանանց միջազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
Մարտի 6-7-ն ընկած ժամանակահատվածում համացանցում Տավուշի մարզի հետ կապված տարբեր տեղեկատվություններ հայտնվեցին. Նախ՝ եղավ հրապարակում այն մասին, որ քաղաքացու վարորդական իրավունքում Հայաստանի փոխարեն՝ նշվել է Ադրբեջան, որից հետո պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, որ սխալմունք է եղել։
Նախագահի կողմից ԳՇ պետին պաշտոնից ազատելու դիմումի տակ չստորագրելու հետևանքները. ՈՒՂԻՂ:
Ակնածանքի խոսքե՞ր ես հղում հերոս տղերքի մայրերին, քույրերին, կանանց։ Լավ, իսկապե՞ս դու քո հոգին չարքին ես վաճառել։ Դու սպանեցիր նրանց որդիներին, եղբայրներին, ամուսիներին հիմա ասում ես ակնածանքի խոսքեր եմ հղում։ Մեկ ասում ես կեցցեն մեր զոհերը, մեկ ակնածանքի խոսքեր ես հղում։ Ծպտուն մի հանիր։ Երբեք մի հանիր։
Մեր քաղաքում նույն օրը, նույն ժամին տեղի է ունեցել երկու խոշոր հանրահավաք։ Մի պատգամավոր շատ դիպուկ է նկատել, որ այսօր Հայաստանում կա երկու ընդդիմություն, և չկա իշխանություն։ Ճիշտ հասկանալու համար մեր այսօրվա պոտենցիալը և պետական ռիսկայնությունը՝ կարիք կա առանձին-առանձին քննարկելու հարթակների և հրապարակների բովանդակությունը։