Ստիպված եմ ինձ իրավունք վերապահել ատելու ոչ միայն Նիկոլին ու նիկոլականներին, այլև բոլոր նրանց, ովքեր պատրաստ են հանուն խաղաղության զոհաբերել իրենց Հայրենիքն ու արժանապատվությունը. Սենոր Հասրաթյան

Ստիպված եմ ինձ իրավունք վերապահել ատելու ոչ միայն Նիկոլին ու նիկոլականներին, այլև բոլոր նրանց, ովքեր պատրաստ են հանուն խաղաղության զոհաբերել իրենց Հայրենիքն ու արժանապատվությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ղեկավարը երեկ պատմական Դիզակից հանդես եկավ հերթական «տեսաուղերձով» և ազդարարեց ոչ միայն Ֆիզուլի-Հադրութ ճանապարհի կառուցապատման հիմնարկեքը, այլև նեանդրթալյան մարդու կեցավայր Ազոխի քարանձավը «հռչակեց» Ադրբեջանի «պատմական ժառանգության» անքակտելի մաս, իսկ Հադրութի հայոց եկեղեցին ներկայացրեց ոչ այլ կերպ, քան՝ ուդիների սրբավայր…

Այս ամենից հետո, ինչ-որ մի չեղած դերասան էլ՝ Հովհաննես Ազոյան անուն ազգանունով, Հադրութում հայտնված Մեհրիբան Ալիևի լուսանկարի տակ անգլերենով գրառեց հետևյալը. «Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին: Աշխարհին խաղաղություն: Թող երբեք պատերազմը չկրկնվի»:

Այսքանից հետո ես ստիպված եմ ինձ իրավունք վերապահել ատելու ոչ միայն նիկոլին ու նիկոլականներին, այլև բոլոր նրանց, ովքեր պատրաստ են հանուն խաղաղության զոհաբերել իրենց Հայրենիքն ու արժանապատվությունը…»,- գրել է Հասրաթյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031