«Հայաստանն ապագայի 2 սցենար ունի. Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանն ապագայի 2 սցենար ունի

1. Ընդունել Արցախը վերադարձնելու ռազմավարությունը և համազգային ողջ ռեսուրսը կենտրոնացնել դրա շուրջ:

2. Ընդունել կապիտուլիացիայի ակտը և ապագան կառուցել տարածաշրջանի ենթադրյալ ապաշրջափակման հեռանկարի շուրջ, կապիտուլիացիոն ակտը դարձնելով պետության «հիմնադիր փաստաթուղթ»:

Երրորդ ցանկացած սցենար այս երկուսից մեկի մոդիֆիկացիան է:
Այս երկու սցենարները միմյանց բացառում են:

1. «Ապաշրջափակում» բառի լայն իմաստով չի լինելու, եթե մենք որդեգրում ենք առաջին սցենարը:

2. Եթե նույնիսկ ընդունում ենք երկրորդը, Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ մշտապես հաշվի են առնելու առաջին սցենարի հեռանկարը: Կապիտուլիացիոն ակտով էլ պարզ է դառնում, որ այդ հեռանկարը առաջին հերթին շատ մշուշոտ է, երկրորդ հերթին ոչ շահավետ և, որ ամենակարևորն է, «ապաշրջափակումը» հաշված ժամերի ընթացքում կարող է նորից դառնալ «շրջափակում»:

3. Ի դեպ, երկրորդ սցենարի մշուշոտ լինելը պայմանավորված է նաև նրանով, որ Թուրքիան և Ադրբեջանը դեռևս տարածքային պահանջներ ունեն Հայաստանի նկատմամբ:

4. Հայաստանի գործող իշխանությունների մնալը բացառում է առաջին սցենարը:

5. Բացառում է նաև երկրորդը, քանի որ այս իշխանությունները լինելով երկրորդ սցենարի հեղինակ և կողմնակից, նույնիսկ այդ սցենարն են տապալելու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031