Մենք ունենք մեկ միասնական նպատակ՝ ազատվել քաղաքական քաղցկեղից. Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այն ինչ տեղի է ունենում մեր երկրում՝ պատամական պատահականության արդյունք չէ, իշխանական խմբավորումը դիտավորյալ է ստեղծել քաոտիկ միջավայր /ՄԻՊ, գենշտաբ, նախագահ-վարչապետ պինգպոնգ, թուրքասեր բառաֆոնդ և այլն/, նրանք թուրքամետ կենդանիներ են և հետևողականորեն սպասարկում են թուրքական շահը։
Ժողովրդավարության ոգով «ներծծված» թավյա խուլիգանները կիլոմետրերով մեզ հեռվացրել են, առհասարակ, պետության գաղափարից։
Բացի սեփական լափը, նրանց չի հետաքրքրում ոչինչ։ Այս պայմաններում ինչ-որ իրավական խնդրի վերաբերյալ խոսելը կլինի միամտություն, քանի որ երկիրը հայեցակարգային պրոբլեմի մեջ է։
Առողջ բանականությունը և նորմալ բարոյականությունը հուշում էր, որ Արցախի ընկնելուց հետո իշխանական խմբավորման պարագլուխը պետք է իր ճարպոտ հետույքը քաշեր երկրից՝ իր հետ տանելով հանգամանքների բարեհաջող զուգորդմամբ պաշտոնի ծվարած յեվնուխներին։
Սա հնարավորություն կտար իր ստորագրած մակուլատուրան վերանայել, հասնել մի փոքր այլ, մի փոքր առավել հայանպաստ լուծման։
Խնդիրը բարձրացնելիս հարց է ծագում, իսկ ի՞նչ անել։ Ելքը մեկն է գնալ այնպիսի առաջնորդի հետևից, ով կարող է լուծել ծառացած գոյաբանական ճգնաժամը։
Սա ինչ-որ մեկի հետևից գնալու կոչ չէ։ Մենք ունենք մեկ միասնական նպատակ՝ ազատվել քաղաքական քաղցկեղից և նրա մետաստազներից, դրանից հետո նոր կարելի է մտածել ում հետևից գնալու մասին»։