Բլինկենը ՉԺՀ-ի հետ հանդնպմանը մտադիր է հայտնել Ճապոնիայի անհանգստությունը Սենկակու կղզիների առիթով
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մարտի 18-ին ՉԺՀ-ի իշխանությունների ներեկայացուցիչների հետ հանդիպմանը մտադիր է հայտնել Ճապոնիայի կառավարության մտահոգությունն Արեւելաչինական ծովում Սենկակու (Դյաոյույդաո) վիճելի կղզիների շուրջն ստեղծված իրադրության առիթով: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
«Ես սպասում եմ հնարավորությանը պարզորոշ հայտնելու այդ մտահոգությունը»,- հայտարարել է Բլինկենը ճապոնացի լրագրողների մասնակցությամբ կայացած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում:
Պետքարտուղարը նաեւ ընդգծել է, որ, իր կարծիքով, «Չինաստանը դառնում է ավելի ու ավելի ճնշող իր ներքին եւ ագրեսիվ արտաքին քաղաքականության մեջ»:
Ճապոնիայի առանձնահատուկ անհանգստությունն է հարուցում վերջին ժամանակներս չինական պահականավերի ակտիվությունը կղզիների շրջանում, որոնք տարածքային վեճի առարկա են Տոկիոյի եւ Պեկինի միջեւ:
Փետրվարին չինական նավերը 14 անգամ մտել են այդ կղզիների գոտի, որոնք Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը:
Տոկիոն դա կապում էայդ թվում նրա հետ, որ փետրվարի 1-ին Չինաստանում ուժի մեջ է մտել օրենք, որը երկրի առափնյա պահապանությանը լիազորություններ է տալիս կրակ բացել օտարերկրյա նավերի վրա ազգային ինքնիշխանության պաշտպանության համար: Ի պատասխան Ճապոնիան նույնպես իր առափնյա պահպանությանն իրավունք է տվել զենք կիրառել Սենկակուում ափ իջնելու փորձի դեպքում, ինչը, փորձագետների կարծիքով՝ բարձրացնում է զինված հակամարտության սպառնալիքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: