Բաժիններ՝

Վիեննայում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները մի քանի օրով կդադարեցվեն. IRNA

Վիեննայում Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման շուրջը բանակցությունները երեք օրով կդադարեցվեն: Դեկտեմբերի 28-ին այդ մասին հայտնել է Իրանի IRNA գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ մասնակիցներն Ավստրիայի մայրաքաղաքում կոնսուլտացիաները կավարտեն դեկտեմբերի 30-ին եւ բանակցությունների սեղանի շուրջը կվերադառնան 2022 թվականի հունվարի 3-ին:

Դեկտեմբերի 27-ին Վիեննայում, որտեղ ապրիլից ընթանում են իրանական միջուկային գործաքի շուրջը բանացությունները, սկսվել է ԳՀՀՊ-ի վերականգնման կոնսուլտացիաների ութերորդ փուլը՝ Իրանի եւ միջազգային միջնորդների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) «հնգյակի» համատեղ հանձանաժողովի նիստի շրջանակներում: Նշվել է, որ բոլոր կողմերը ձգտում են ԳՀՀՊ-ի վերականգնմանը՝ սկզբնական տեսքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031