Բաժիններ՝

Սպանություն Գյումրիում. սպանվածը Վարդան Ղուկասյանի սպանված փեսացուի մայրն է․ դին հայտնաբերել են հագուստի սրահում՝ պարանոցի մասում կտրած հետքով

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում հայտնի լեհական հագուստի խանութում կնոջ դի կա:

Իրավապահները Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում՝ «Հովնան» խանութի ներսում,  հայտնաբերել են  կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Անահիտ Իսկանդարյանն էր:

Փաստի առթիվ   Շիրակի մարզային  քննչական վարչությունում ՀՀ քր օրի-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ: Խանութի ներսում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, պարանոցի հատվածում էլ՝ կտրած հետք:

Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Սպանվածը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի սպանված փեսացուի մայրն էր:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս