
Արժանապատիվ Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության վերաբերյալ հարց չի քննարկվում․ Մասյացոտնի թեմ

Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում Արժանապատիվ Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության վերաբերյալ տարածվող տեղեկատվության՝ հայտնում ենք, որ ներկայիս նման հարց չի քննարկվում:
Արձանագրենք, որ որևէ եկեղեցական Եկեղեցու ընդհանուր դիրքորոշումների շրջանակներում ազատ է արտահայտել իր համոզմումներն ու տեսակետները հասարակական-քաղաքական տարբեր երևույթների և իրադարձությունների մասին:
Միաժամանակ, սակայն, եկեղեցականը չի կարող իրականացնել քաղաքական-կուսակցական գործունեություն, հիմնել կուսակցություն, անդամակցել վերջինիս և զբաղվել զուտ քաղաքական-կուսակցական գաղափարների քարոզչությամբ ու տարածմամբ:
Հիշյալ հարցերի վերաբերյալ Արժանապատիվ Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հետ քանիցս զրույցներ ու քննարկումներ եղել են, տրվել են բանավոր և գրավոր զգուշացումներ ու նկատողություններ իր վարքագծի և օգտագործած բառապաշարի առնչությամբ:
Մասյացոտնի թեմի տեղեկատվական բաժին