
ԱՀԿ-ն օմիկրոն շտամի դեպքում կորոնավիրուսի պատվաստանյութերի արդյունավետության նվազման մասին տեղեկություն չունի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չունի տվյալներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի՝ վիրուսի օմիկրոն շտամի ի հայտ գալուց հետո արդյունավետության նվազման վերաբերյալ: Այս մասին Reuters-ին հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ չկա նաև անհրաժեշտություն ստեղծելու նոր պատվաստանյութ, քանի որ դեղագործական ընկերությունները պետք է միայն աննշան փոփոխություններ անեն արդեն իսկ մշակած պատվաստանյութերի մեջ: ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ օմիկրոն շտամով վարակման դեպքում հիվանդությունը թեթև ընթացք է ունենում: