«Հանցագործի, հանցանք գործածի կամ այն գիտակցող մարդու տպավորություն էր թողնում». Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանի ասուլիսի մասին

Նոյեմբերի 23-ին տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը:

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, լրագրողների հարցերի ճնշող մեծամասնությունը մնաց անպատասխան, իսկ ընդհանուր առմամբ ասուլիսը մանիպուլյացված էր այն աստիճանի, որ անգամ քաղաքական հանրությանն էր բարդ՝ հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

«Ասուլիսի ընթացքում կապիտուլյանտը մի շարք մտացածին հայտարարություններ արեց, որոնք ուղղակի վտանգ են հանդիսանում ՀՀ ներկա և ապագա զարգացումների համար»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Զաքարյանը՝ հավելելով, որ եթե դրանք են ընկած ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության հիմքում, ուրեմն՝ ՀՀ-ն լրջագույն վտանգի մեջ է:

Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնարարարը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը բավականին ընկճված և խեղճացած էր:

«Հանցագործի, հանցանք գործածի կամ այն գիտակցող մարդու տպավորություն էր թողնում՝ իհարկե, քաղաքական իմաստով: Եվ կարծես թե արդեն կապիտուլյացիոն իշխանությունը գիտակցում է ամբողջ ողբերգության ծանրագույն հետևանքները և դրա անելանելիությունը, ինչի մեջ գտնվում են իրենք»,- հավելեց Զաքարյանը:

Մանրամասները՝ 168.am–ի տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս