Հրատապ 90 միլիոն դրամի հատկացում Ալեն Սիմոնյանի համար BMW 750LixDrive LCI դասի նոր մեքենա գնելու համար

Կառավարության նոյեմբերի 25-ի նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով նախատեսվում է հրատապ 90 միլիոն դրամ հատկացնել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համարBMW 750Li xDrive LCI դասի մեքենա գնելու նպատակով։

Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար, և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ ու նպատակահարմար չեն։

Գնումը կիրականացվի Ազգային ժողովին 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին։

Տեսանյութեր

Լրահոս