«Քանի դեռ չկան դելիմիտացիայի բանակցություններ, վաղ է խոսել, թե ինչ քարտեզներով ենք առաջնորդվելու». Վահե Գևորգյան

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե քննարկվո՞ւմ են կոնկրետ քարտեզներ, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի համար դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու, ասաց, թե դելիմիտացիայի բանակցությունների մասին խոսելու համար նախ պետք է լինեն նման բանակցություններ։

«Դելիմիտացիայի բանակցություններ քանի դեռ չկան, վաղ է խոսել, թե ինչ քարտեզներով ու ինչ փաստաթղթերով ենք առաջնորդվելու։  Երբ լինեն բանակցություններ, այդ ժամանակ էլ մենք կքննարկենք այդ հարցերը։ Հրապարակային դաշտում քարտեզի և այլ հրապարակային գործիքի մասին խոսելու ժամանակը կգա, երբ լինեն բանակցություններ։ Մեր ներքին քննարկումների ժամանակ ընդհանուր մոտեցումներ ձևավորում ենք, բայց այս պարագայում խոսել մեր գործիքակազմի մասին, երբ չկան բանակցություններ, վաղ է»,- եզրափակեց Վահե Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս