Հերիք ելավ, բոլ ելավ. Փաշինյանին հունից հանեց Տիգրան Աբրահամյանի հարցը
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին շատ կոնկրետ հարց ուղղեց՝ ե՞րբ Ձեզ զեկուցվեց, որ պատերազմի շեմին ենք, կամ իրադարձությունները բավականին կտրուկ զարգացում են ապրել և բավականին մեծացել է պատերազմի հավանականությունը:
Ընդ որում, Տիգրան Աբրահամյանը շեշտել է, որ շատ կարևոր է պատասխանում նշել ոչ միայն ամսաթիվը, այլև մոտավորապես ժամերը, որովհետև դրանից շատ ու շատ դրվագներ են կախված:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե, ըստ էության, պիտի արձանագրենք՝ այն, որ պատերազմի շեմին ենք, ՀՀ ղեկավարներին զեկուցվել է շատ պարբերաբար, մասնավորապես, 2011-ին Կազանյան փաստաթղթի չստորագրումից հետո:
«Եվ 2018-ին իմ վարչապետ դառնալուց հետո էլ էդպիսի զեկույցներ եղել են պարբերաբար, թե տեղեկություններ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Եվ այս ամբիոնից Սերժ Սարգսյանի արած հայտարարությունն էլ է եղել, երբ ինքն ասել է, որ մենք էս պահից սկսած ցանկացած պահի պետք է սպասենք պատերազմի: Ես ուզում եմ, որ երկու իրավիճակ տարբերենք: Առաջին իրավիճակը հետևյալն է, որ երբ մենք կատարյալ խաղաղ վիճակում ենք, մեկ էլ տեղեկություն է գալիս, որ պատերազմը հնարավոր է, ու կարմիր բոլոր լույսերը վառվում են: Իսկ երբ որ պատերազմը հնարավոր է, ու դա ակնհայտ է: Եվ անընդհատ հնչում են հայտարարություններ, որ հես ա ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարց է լուծվելու, պատերազմի մասին տեղեկությունները դառնում են սովորական լրահոսի նման մի բան: Իսկ կոնկրետ Ձեր ասածը, որ այ, շատ կոնկրետ… շատ կարևոր է նաև տեղեկության ֆիլտրումը, որովհետև գործնականում ամեն օր էլ գալիս է տեղեկություն, եկել է տեղեկություն, որ պատերազմը հնարավոր է: Բայց երբ որ ֆիլտրվում է, ինստիտուտները ֆիլտրում են տեղեկությունը և, ի վերջո, գնահատական են տալիս՝ դա ինչքանով է հնարավոր: Ւմ հիշողության մեջ արձանագրված կա, որ սեպտեմբերի 27-ից 2 օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղին ունեցել, մի նախադասություն, որն այդ առումով շատ վստահելի էր թվացել: Դա տեղի է ունեցել 1-2 օր առաջ: Բայց դրանից առաջ անընդհատ եղել են տվյալներ, որ պատերազմ է լինելու: Ադրբեջանը, ըստ էության, 2016-ի պատերազմից հետո էլ քաղաքական ուղեգիծը շարունակել է»,- շարունակել է Փաշինյանը:
Առիթն օգտագործելով՝ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև ընդդիմադիրների կողմից բարձրացված՝ Արցախի սուբյեկտայնության նվազման մասին հայտարարությանը:
«Ես զարմանում եմ, որ դրա մասին «Հայաստան» դաշինքն է խոսում ընդհանրապես: Կներեք, դուք եք Արցախին բանակցային սեղանից դուրս թողել 1998-ին, և դա միջազգայնորեն արձանագրված փաստ է: Կներեք, որ այդ տարածքի 72 տոկոսը ձեր իշխանության օրոք բանակցային սակարկության առարկա էր, ու դուք դրա մասին գիտեինք, ինչո՞ւ ձայն չէիք հանում: Կներեք էլի, պտի ասեմ՝ 2010-ին, որ Ձեր խմբակցությունը ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին կողմ էր քվեարկում, որտեղ գրված է, որ Փելա սարի էն վերևով անցնում է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանը, ինչի էիք կողմ քվեարկում, դեմ քվեարկեիք: Վերջերս քննարկման ժամանակ մեր մասնագետները շատ հետաքրքիր բան ասեցին՝ ընդհանրապես ի՞նչ կապ ունի Ադրբեջանի սահմանը: Գրեիք, որ ստեղ Շուռնուխ գյուղն է, վարչական սահմանն ավարտվում է ՀՀ պետական սահմանին, ինչի՞ եք գրել՝ Ադրբեջանի: 30 տարի բանակցել են՝ ոնց վերադարձնեն, հիմա էկել ասում են՝ Արցախի 72 տոկոսը օկուպացված է: Մի անգամ հայտարարություն արե՞լ եք դրա մասին: Բա էդ ինչի՞ չեք ասել, որ մեր կարծիքով՝ դավադրություն է կազմակերպվում, որովհետև իշխանությունը բացահայտ ասել է էդ ամեն ինչի մասին»,- նշեց Փաշինյանը:
Տիգրան Աբրահամյանի ռեպլիկին՝ չի ստորագրել, Փաշինյանն արձագանքեց՝ բա մեզ էլ մեղադրում եք, թե պատերազմը ինչի՞ չեք կանգնեցրել, և շարունակեց. «Բա չգիտե՞ք, որ պատերազմը կանգնեցնելու գինը էդ բոլոր տարածքները վերադարձնելուն համաձայնություն տալն էր»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում