Բաժիններ՝

Ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան բարդ երջանիկ լինել

«Խելացի մարդկանց երջանկությունն այն հազվադեպ բանն է, որը ես երբևէ հանդիպել եմ». Էռնեստ Հեմինգուեյ

Երբեմն ինտելեկտը կարող է բազում խնդիրների պատճառ դառնալ: Ահա այն պատճառները, ըստ որոնց՝ շատ խելացի մարդկանց երջանկությունը չափազանց դժվար է տրվում: Այս մասին գրում է cluber.com.ua կայքը:

1. Խելացի մարդիկ չափազանց բարձր ստանդարտներ ունեն

Խելացի մարդիկ, որպես կանոն, գիտեն՝ ինչ են ուզում կյանքից, և քչով բավարարվելուց հրաժարվում են: Միևնույն ժամանակ նրանց բարձր ստանդարտները տարածվում են իրենց կենսագործունեության բոլոր ոլորտների՝ աշխատանքի, հարաբերությունների, կենսական նպատակների վրա:

Իրականում այդ պահանջմունքները բավարարելը շատ բարդ է: Դրա համար էլ խելացի մարդկանց անընդհատ հետապնդում է սեփական ձեռքբերումների կամ աշխատանքի վերաբերյալ հիասթափությունները, որոնք նրանց թույլ չեն տալիս առաջ շարժվել: Նրանց բարձր պահանջմունքները սեփական անձի նկատմամբ նաև կարող են էական ազդեցություն ունենալ իրենց շրջապատող անձանց հետ ունեցած նրանց փոխհարաբերությունների վրա:

2. Խելացի մարդիկ հաճախ իրերն ու երևույթներն այնպես չեն ընդունում, ինչպես դրանք կան, այլ կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչպիսին դրանք պիտի լինեին կատարելության մեջ:

3. Խելացի մարդիկ չեն կարողանում բավարարություն ստանալ ընթացիկ պահից, քանի որ անընդհատ փորձում են ինչ-որ իմաստ գտնել

Շատ խելացի մարդկանց մոտ գիտելիքը գերակայում է գիտակցությանը: Նրանց ուղեղն ունակ չէ ընթացիկ պահից հաճույք ստանալ: Նա փորձում է «խմբագրել» ընթացիկ պահն ու դրանում իմաստ գտնել, քանի որ ինքնին նրա համար այդ պահը բավարար չէ:

4. Ինտելեկտուալ մարդկանց մեծ մասն անընդհատ ինչ-որ բանի վրա կենտրոնանում է

Բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ հակված են շարունակ ինչ-որ բան վերլուծել կամ հետազոտել՝ դրա համար գործադրելով ողջ ջանքերը: Այդ հակվածությունը հաճախ նրանց դեպրեսիայի է հասցնում:

Միևնույն ժամանակ պատասխանները, որոնք իրենք ստանում են, կարող են լինել ոչ միայն պարզապես տհաճ ու հիասթափեցնող, այլ կործանարար ազդեցություն ունենալ հենց նրանց համար, ում գլխում այդ հարցերը ծագում են:

5. Եթե իրենց գործողությունների արդյունքը ենթադրվածից վատն է ստացվում, խելացի մարդիկ խորը հիասթափություն են ապրում

Որևէ գործողություն միշտ չէ, որ թույլ է տալիս ստանալ միևնույն ծրագրավորված արդյունքը: Խելացի մարդիկ չափազանց շատ են հավատում իրենց ինտելեկտի ուժին ու իրենց գործողությունների հետևանքները կանխատեսելու՝ նրա ունակությանը:

6. Անընդհատ անխնա ինքնաքննադատություն

Ինտելեկտուալ մարդկանցից շատերը չափազանց ցածր ինքնագնահատական ունեն, և դրա պատճառը թաքնված է այն քննադատական նկատողությունների մեջ, որոնք վերջիններս հաճախ են ուղղում հենց իրենք իրենց հասցեին:

Նրանք չեն կարողանում ընդունել սեփական թերությունները, քանի որ համարում են, որ պետք է համապատասխանեն ամենաբարձր ստանդարտների:

7. Դաժան իրականության գիտակցումը նրանց անասելի ցավ է պատճառում

Ինտելեկտուալ մարդկանցից շատերը կարողանում են տարբերել լավը վատից, և միևնույն ժամանակ՝ նրանք ունակ չեն ընդունել մարդկային բնավորության բացասական գծերը կամ շատ խիստ են վերաբերվում դրանց: Դաժան իրականության գիտակցումը նրանց անասելի ցավ է պատճառում: Նրանց խելքն անընդհատ իրենց հարցեր է տալիս, որոնց պատասխանները տագնապներ են առաջացնում խելացի մարդկանց մոտ:

8. Շատ քիչ մարդիկ են նրանց իսկապես հասկանում

Նույնիսկ ամենաինտելեկտուալ մարդը շփման կարիք ունի: Նրան պետք է մարդ, ում հետ կկարողանա կիսել իր հոգսերը՝ այդպիսով թեթևացնելով իր ուսերին ու մտքին դրված բեռը: Բայց բարձր ինտելեկտ ունեցող մարդկանց համար երբեմն շատ դժվար է զրուցակից գտնել, ով նույնքան խորություն կունենա, որքան ինքը:

9. Բարձր ինտելեկտը հաճախ հոգեբանական խնդիրների պատճառ է դառնում

Բարձր IQ ունեցող մարդիկ տառապում են հոգեբանական խաթարման հատուկ տեսակով, որը նրանց ստիպում է անընդհատ վերլուծել ու հարցեր բարձրացնել: Եվ այդ ուղին սովորաբար նրանց երջանիկ չի դարձնում, ոչ էլ հոգեպես ավելի առողջ է դարձնում: Չափից առավել վերլուծությունն ու մեկուսացված լինելու չընդհատվող զգացողությունն այն բաներն են, որոնք հաճախ են ինտելեկտուալ մարդկանց ուղեկցում իրենց ողջ կյանքի ընթացքում:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս