Զինծառայողներն էլ պետպատվերով չեն բուժվի փող չլինելու պատճառով, իսկ Փաշինյանի աշխատակազմն առաջարկում է անձնական բժշկով ապահովել ԱԺ նախագահին. Արեգնազ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ խորհրդարանում ունեցած ելույթին, նկատեց՝ այնպիսի տպավորություն է ստանում, որ առնվազն պատկերացում ունի, թե ինչ քաղաքական հետապնդումներ են կատարվում, բայց դրա կանխարգելմանն ուղղված որևէ գործողություն չի կատարում:
Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվեց Հովսեփ Բեդևյանը
Այսօր Երևանի ավագանին միաձայն ընդունեց մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթող տեղադրելու նախագիծը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նրա տեղակալ- ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թաիրովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով մեկնել են Թուրքիա:
Հայաստանում 2021 թվականի օգոստոս ամսին արձանագրվել է 0,4 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,1 տոկոս գնանկման դիմաց։ Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ որևէ դիրքորոշում կամ մեկնաբանություն չունի այն հարցի վերաբերյալ, թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն իր տարածած հաղորդագրության մեջ օգտագործել ադրբեջանական անվանում և այդպես կոչել Սյունիքի մարզի Որոտանի հատվածը, որտեղ թշնամին ոստիկանական անցակետ է դրել:
Լիճը, որ մեր տարածքում է, Չայզամի է անունը, գիտե՞ք․ Էդուարդ Աղաջանյան:
Միջազգային կրոնական ազատության և խաղաղության վերաբերյալ համաժողովը, որը գումարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2021 թվականի սեպտեմբերի 9-10-ը, հատուկ ուշադրություն է դարձրել կրոնի ազատության խթանմանը և հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը:
2021թ. սեպտեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%:
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զանգեզուրով անցնող ճանապարհին արգելքներ ստեղծելով՝ Ադրբեջանը կտրում է Հայաստանի կարևոր զարկերակը։ Այն ուղղված չէ Իրանի դեմ, ինչպես պնդում է ՀՀ մոլորված մամուլը, այլ՝ Հայաստանի։
Կառավարության աշխատակազմում նախագիծ են դրել շրջանառության մեջ, ըստ որի՝ բարձր պաշտոն զբաղեցնող անձինք և նրանց ընտանիքի անդամները պետության հաշվին կստանան անվճար բուժօգնություն, ավելին՝ առաջարկում են ԱԺ նախագահին տրամադրել անձնական բժիշկ:
168.am-ի տեղեկություններով՝ զորացրման դիմում է գրել և ազատվել զբաղեցրած պաշտոնից Բերդի զորամասի հրամանատար, գնդապետ Սարգիս (Սերգեյ) Տիտանյանը: Զորացրման դիմում է գրել նաև նրա տեղակալը:
Դատավորներին վնգստացող անվանող Փաշինյանի թիմակից Վլադիմիր Վարդանյանն ԱԺ-ից հարգանք է պահանջում դատավորների նկատմամբ
Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն ասաց, որ կրկին սկսել են շրջանառվել լուրեր քաղաքապետ Հայկ Մարությանի հնարավոր հրաժարականի մասին:
«Ես կուզենայի այս ամբիոնն օգտագործել մի շատ հետաքրքիր իրողության մասին ձեզ հետ կիսվելու համար»,- ԱԺ ամբիոնից հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ ցավ հայտնելով, որ ԲԴԽ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ դահլիճում չէ և չի կարողանա լսել «իր համար հետաքրքրական ինֆորմացիան»:
Վրաստանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նինոծմինդա քաղաքից (Թբիլիսից 150 կիլոմետր) 25 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Սամեբա գյուղի մերձակայքում: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
ՏԻՄ ընտրություններից առաջ հարուցվում են քրեական գործեր իշխանության քննադատների նկատմամբ. Արծվիկ Մինասյան
2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ 2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերի, այդ թվում՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի ահազանգի հիմա վրա, արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Երևանի քաղաքապետարանի մոտից բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:
ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում կարևորվում է ոչ թե Սյունիքի անվտանգությունը, այլ իմ ֆեյսբուքյան էջը. Արթուր Ղազինյան
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արամայիս Ապրոյանը, համակարգելով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գրասենյակի քարտուղար Սոնյա Զաքոյանի հետ՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ հիշյալ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար շուրջ ութ տասնյակ ընտրողների սննդամթերքի տեսքով կաշառք տալու վերաբերյալ:
Այսօր Արցախի փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու հարցի քննարկման ժամանակ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը պատմեց, որ հաճախ է ահազանգեր ստանում այլ վթարային շենքերի բնակիչներից ևս:
ԱԺ նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ
Երևանի ավագանու որոշմամբ փոփոխություն կատարվեց «Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ: Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը զեկուցեց, որ նախատեսվում է Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեում իրականացնել հետևյալ փոփոխությունները.
Ոստիկանները քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել «ՖիզԳորոդոկ»-ի ակցիայի մասնակիցներին:
«Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր Հայկ Ստեփանյանն աշխատանքի է անցել Ազգային ժողովում. Հայկ Ստեփանյանը հասցրել է այդ մասին նշում կատարել ֆեյսբուքյան էջում: Տարածվող տեղեկությունների համաձայն՝ «հեղափոխության պահապանը» նշանակվել է Ալեն Սիմոնյանի օգնական:
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արտգործանախարարությունը, Նիկոլը որևէ կերպ չեն անդրադառնում այն փաստին, որ ադրբեջանցիները խոչընդոտում են Հայաստանի արտաքին կոմունիկացիաներին։