![](/banners/BeFunky-design.jpg)
«Ես այստեղ եմ, աշխատում եմ». Հայկ Մարությանը՝ իր հնարավոր հրաժարականի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/Marutyan-5.jpg)
Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն ասաց, որ կրկին սկսել են շրջանառվել լուրեր քաղաքապետ Հայկ Մարությանի հնարավոր հրաժարականի մասին:
«Ես ինչ սկսել եմ պաշտոնավարել, մամուլում շրջանառվում են այդ լուրերը, հոբելյանական 3-րդ տարին են շրջանառվում: Այս պահին ամենապասիվն են շրջանառվում, քանի որ ավելի «հետաքրքիր» վայր կա, մամուլն այնտեղ է կենտրոնացած, խոսքն ԱԺ-ի մասին է: Համենայն դեպս, Դուք իմ պատասխանը գիտեք, ես այստեղ եմ, աշխատում եմ»: