Արցախի անունով հանձնաժողով ունենալով Արցախի հարցը կիջեցնեք տարածքային վեճի մակարդակի. Վլադիմիր Վարդանյան։
Արցախ անունը չներառելը վախի ազդակ է լինելու արտաքին աշխարհին. Աղվան Վարդանյան:
ՀայՓոստը գործարկում է նոր ծառայություն, որը հնարավորություն է տալիս հաճախորդի տանը կանխիկ գումարով կատարել կոմունալ վճարումներ: Ծառայության համար հավելյալ գումար չի գանձվում:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը։
Ներկայումս, սպառողական շուկայում առկա բարձր գնաճի պայմաններում քաղաքացիների իրական եկամուտներն արդեն իսկ զգալիորեն նվազել են, և այժմ նոր պարտադիր ծախս ենք ավելացնում նրանց համար: Բնականաբար, սրան կարելի է հակադարձել, թե՝ դրա համար թող գնան և անվճար պատվաստվեն: Սակայն արդյո՞ք այդ պատվաստանյութի անվտանգությունը վերջնականապես ստուգված է, և եթե պատվաստման արդյունքում քաղաքացու կյանքին և առողջությանն անհամաչափ վնաս պատճառվի, ինչպես դա պետք է փոխհատուցվի, և ով պետք է պատասխանատվության ենթարկվի:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արագած գյուղի վարչական տարածքում «Զիլ» ավտոմեքենան սարից իջնելիս բախվել է քարերին և կողաշրջվել. 59-ամյա վարորդ Պողոս Ալեքսանյանը և 59-ամյա ուղևոր Ռաֆիկ Օզմանյանը մահացել են:
Ինչո՞ւ եք Արցախը կապում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ. ՔՊ-ական պատգամավորը՝ Աղվան Վարդանյանին։
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են բողոքներ, որ կալանք է դրվում մեղադրյալի արժեքով մի քանի անգամ ավելի դրամական միջոցների և այլ գույքի (խոսքն այդ թվում ողջ գույքի մասին է) վրա, քան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնասի, գույքի հնարավոր բռնագանձման կամ դատական ծախսերի չափն է:
Հայաստանում սեպտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 669 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 247 666-ի:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ։
2018-ին ապագա կապիտուլյանտներն իշխանության են «բերվել» շատ հստակ աշխարհաքաղաքական խնդիր լուծելու նպատակով։
«Իրավունքի» ունեցած հավաստի աղբյուրների համաձայն` առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում բուռն քննարկումներ են ընթանում:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է երեկ հրաժարական ներկայացրել Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը: Բանն այն է, որ անակնկալ կերպով հրաժարական ներկայացրած Թեւոնյանը, որ ամիսներ առաջ՝ 2020-ի դեկտեմբերին էր մարզպետ նշանակվել, պատրաստվում է մասնակցել Արարատ քաղաքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
Հոկտեմբերի 17-ին Դիլիջան քաղաքում եւս տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` պայքարը թեժ է լինելու, քանի որ պատրաստվում են առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու բավական լուրջ ռեսուրսներ ունեցող դեմքեր:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ԵՊՀ-ի աշխատակիցներից ստացած ահազանգի հետքով արձանագրում է, որ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) խախտվում են մարդու իրավունքները՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կամայականությամբ հանիրավի նկատողություններ են տրվում աշխատակիցներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներ են ակնարկվում, և այդ գործողությունները գաղտնի են պահվում քաղաքացիական հասարակությունից։
«Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատի» ներկայացուցիչ Ալի Նազարին հայտարարել է, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն էթնիկ զտումներ են իրականացնում Փանջշերի նահանգում եւ կոչ են արել միջազգային հանրակցությանը՝ միջամտել։
Սեպտեմբերի 10-ին, ժամը 02:12-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնի գյուղում այրվում է անասնագոմ։
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 2455-ով: Մահացել է 58 մարդ։
Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուն պատասխանել է նախագահական ընտրություններում թեկնածություն դնելու մասին հարցին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԱՄՆ-ի քաղաքացիների մոտավորապես երկու երրորդը կարծում է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչությունները մշտապես փոխել են կյանքը երկրում: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որոնք անցկացվել են Fox News հեռուստաալիքի կողմից։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 9-ի առավոտվա դրությամբ կազմել է 222 միլիոն 564 հազար 649:
Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը, օգտվելով Տիչինայի 2-րդ փակուղու տներից մեկի բնակչի անուշադրությունից, գողացել էր բակի սեղանին դրված բջջային հեռախոսը, արծաթյա շղթան՝ խաչով, և ժամացույցը՝ պատճառելով շուրջ 200.000 դրամի վնաս:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հիշել է հարձակվող Լուիս Սուարեսի հեռանալն անցած սեպտեմբերին:
Վերանորոգումից առաջ վերջին անգամ աշտարակի զանգը ղողանջել է 2017 թվականի օգոստոսի 21-ին:
Լցնել բաժակների մեջ, ավելացնել մեկ շերտ կիտրոն և մի քանի խորանարդիկ սառույց:
Apple-ն արտոնագրել է iMac, որը պատրաստված է մեկ կտոր ապակուց: Հաղորդում է Patently Apple հրատարակությունը:
Նրանք չեն հավատում պարտքի զգացողությանը, պատժին, նրանց դժվար է դա բացատրել, նրանք հավատում են սիրուն և պայծառ գիտակցությանը:
Վերջին մի քանի տարիների ընթացքում հարավկորեական Samsung ընկերությունը զգալի առաջընթաց է գրանցել միջին դասի սմարթֆոնների արտադրության ոլորտում: Դա միայն իր Samsung Galaxy A սմարթֆոնների շարքն է, որն արժանիորեն հայտնի է ամբողջ աշխարհում: Շուտով այս ընտանիքը կհամալրվի նոր մոդելով, որը կփոխարինի անցյալ տարի թողարկված Samsung Galaxy A12-ին:
168.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 8–ին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սահմանադրական բարեփոխումների խնդրով հերթական քննարկումն է կազմակերպել, որին ներկա է գտնվել մասնակիցների լայն շրջանակ՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող անձինք, տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբան մասնագետներ, փաստաբաններ: