Փանջշերի Դիմադրության ճակատը հայտարարել է, որ թալիբները էթնիկ զտումներ են կատարում նահանգում
«Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատի» ներկայացուցիչ Ալի Նազարին հայտարարել է, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն էթնիկ զտումներ են իրականացնում Փանջշերի նահանգում եւ կոչ են արել միջազգային հանրակցությանը՝ միջամտել։
«Թալիբները հազարավոր մարդիկ են արտաքսել Փանջշերից: Նրանք էթնիկ զտումներ են կատարում, եւ աշխարհը դեռ հիմա էլ տեսնում ու անտեսում է այդ իրադրությունը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրակցությանը՝ դադարեցնել պատերազմական հանցագործությունները»,- Նազարին գրել է Twitter-ում:
Ավելի վաղ Փանջշերում իրականացվող զանգվածային մահապատիժների եւ զտումների մասին հաղորդել էր աֆղանցի լրագրող, նահանգի նահանգապետի տեղակալի պաշտոնն զբաղեցնող Քաբիր Վասիկը: «Թալիբներն առանց պատճառի գնդակահարում են խաղաղ բնակիչներին, ներառյալ երեխաների, ինչը պատերազմական հանցագործություն է եւ հանցագործություն է մարդկության դեմ: Նրանք խուզարկում են ազդեցիկ մարդկանց տները, գյուղերի ավագներին, մոլլաներին եւ փաստաբաններին, ուժեղ հոգեբանական ճնշման են ենթարկում բնակչությանը, մշտապես հնչում են սպանություններին եւ ձերբակալությունների սպառնալիքներ»,-Վասիկը պատմել է “Aamaj News»-ին:
Սեպտեմբերի 6-ին «Թալիբան»-ի ներկայացուցիչն ամբողջ երկրի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին է հայտարարել Փանջշերի հարթավայրը վերցնելուց հետո, որտեղ գտնվում էր թալիբներին դիմակայող Ազգային դիմադրության ճակատը: Ճակատի ներկայացուցիչները պնդում են, որ դեռեւս գտնվում են այս հարթավայրում: Ազգային դիմադրության ճակատի հրամանատարն է Ահմադ Մասուդը՝ Ահմադ Շահ Մասուդի որդին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: