Բաժիններ՝

Ստամբուլի քաղաքապետը պատասխանել է նախագահի թեկնածու առաջադրվելու դնելու մասին հարցին

Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուն պատասխանել է նախագահական ընտրություններում թեկնածություն դնելու մասին հարցին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական «PolitikYol» լրատվակայքի գլխավոր խմբագիր Ալի Հայդար Ֆրաթն Իմամօղլուի հետ զրույցում հարցրել է, թե արդյոք նա պատրաստվում է որպես թեկնածու առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում։

«Այս պահին Ստամբուլի քաղաքապետն եմ։ Իմ գործը տվյալ դեպքում քաղաքապետի պարտականությունները լավագույնս կատարելն է։ Եթե իմ պարտականությունները լավագույնս կատարեմ, երկրիս փրկության համար ամենամեծ ծառայությունը մատուցած կլինեմ։ Հիմա իմ միակ նպատակը Ստամբուլի համար լավ քաղաքապետ լինելն է, ավելին՝ Ստամբուլի պատմության մեջ երբևէ եղած ամենալավ քաղաքապետ լինելն է», – պատասխանել է Իմամօղլուն։

Վերջինս անդամակցում է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս